«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը զարմացած է, որ Կառավարության 2012-2017 թթ. ծրագիրը գրողները Լոռու և Շիրակի մարզերի զարգացման ծրագրերում, ռազմավարություններում 1988 թ.-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների մասին նշումներ անելը հարկ չեն համարել:
Tert.am-ի հետ զրույցում Վահան Թումասյանն ասաց. «Կառավարությունը փորձում է անտեսել մոտ 10-12 000 մարդու ողբերգություն: Ինչ ասեմ… երևի մոռացել են նրանց մասին… կամ ծրագիր գրողը երիտասարդ է, չի իմանում, որ 30 տարի առաջ Շիրակի մարզում աղետ է ունեցել: Բայց, եթե նա երիտասարդ է, էդքան Գյումրիից ու Շիրակի մարզից ընտրված պատգամավոր կան, գոնե կառավարության ծրագրի քննարկման ժամանակ բարձրաձայնեին»:
Գյումրու անօթևանների խնդիրներին քաջածանոթ Վահան Թումասյանն արձանագրում է, որ, փաստորեն, մարզպետարաններն աղետի գոտու վերացումն իրենց ռազմավարական ուղղությունը չեն համարում, այն դեպքում, երբ միայն Լոռում կա 345 նման ընտանիք:
Վահան Թումասյանը նշեց, որ 1988-ի Գյումրու երկրաշարժը դարի աղետն էր, բայց նաև ավելացրեց. «Բայց, եթե դարի աղետն էր, դա չի նշանակում, որ այդ աղետի հետևանքների վերացումը ևս պետք է դարձնել դարի հարց: Հասկանալի է՝ 30 տարի է անցել, և իշխանությունները մտածում են, որ հասարակությունը, մարդիկ էլ են այդպես մտածում: Այն դեպքում, երբ միայն Գյումրիում 3000 ընտանիքներից ավելի ապրում են ծայրահեղ աղքատության և հակահիգիենիկ ու անմարդկային պայմաններում՝«դոմիկ» կոչված տարածքում, որտեղ մարդու բոլոր իրավունքները խախտված են»:
Նրա խոսքով, որ իզուր է իշխանությունը մտածում, որ անօթևանների խնդրի մասին Կառավարության ծրագրում չնշելով ու մոռանալով այդ հիմնախնդրի գոյության մասին, մտածում են, որ հասարակությունը ևս կմոռանա:
«Հիմա շատ շուտով՝ ձմռան մոտ կհասունանա էդ թեման, որովհետև այդ մարդիկ ձմռան ամիսներին սոսկալի պայմաններում են ապրում: Հիմա ես չգիտեմ՝ իշխանություններն ինչով են մտածում: Առահասարակ, Հայաստանի իշխանություններին հասկանալու համար առնվազն պետք է Նոբելյան մրցանակակիր լինես»,-ավելացրեց նա:
Ըստ Վահան Թումասյանի՝ ավելի լավ կլիներ, որ իշխանությունն այդ անօթևանների գոնե քիչ, բայց բնակարանային խնդիրները լուծեր:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26