Ջրաշենում այսօր առավոտից ծիրանի քաղ է, գյուղ տանող-բերող ոչ մի ճանապարհ փակված չէ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը՝ հավելելով. «Շատ նորմալ է, հանգիստ, այսօր էլ, երեկ երեկոյան էլ… մի պահ էր՝ զայրացած էին: Բայց գյուղ մեքենաներ մտնում են, գյուղացիներն էլ էս պահին քաղ են անում»:
Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ երեկ Ջրաշենում արտակարգ իրավիճակ էր. գյուղ տանող բոլոր ճանապարհները փակված էին, որևէ մեքենա դուրս չէր գալիս ու չէր մտնում, և ըստ լուրերի՝ գյուղացիները ծեծել էին մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք պայմանավորվածություն էին ձեռք բերել ծիրանը գնել մի գնով, բայց հետո առաջարկել են այլ գին:
Ըստ գյուղացիներից մեկի՝առաջին օրը ծիրանը հավաքել էին 800 դրամով, երկրորդ օրը՝ 600 դրամ, երեկ` 400 դրամով: «Ժողովուրդն էլ, գիտեք, բարկացավ և…»,- ասաց նա, իսկ կողքից լսվեց համագյուղացու արձագանքը՝ և ծեծը տվեց։
Արտյոմ Ղազարյանի տեղակացմամբ՝ ծիրանն այսօր մթերվում է 400-450-500 դրամով:
Հարցին էլ, թե էժան չի՞, պատասխանեց. «Էժան ա, իրենք էդ են առաջարկում, եթե թանկ տվողներ կան, թող գան»: Գյուղապետն ասաց, որ 4 մթերող կազմակերպությունները, հիմնականում, անհատներ են:
Նշենք, որ Արարատի մարզի Ջրաշենը համարվում է լավագույն ծիրան աճեցնող գյուղերից մեկը, և ունի 220 հեկտար բերքատու այգի:
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44