Երևանի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գրքի շնորհանդեսը զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների համար: Միջոցառմանը ներկա էին առաջատար զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հյուրանոցային տնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի արդյունավետ համագործակցության արդյունքում այսօր ունենք նոր էլեկտրոնային զբոսաշրջային արդյունք, որը 2797-ամյա մայրաքաղաքն աշխարհին է ներկայացնում որպես զբոսաշրջության նորարար և ժամանակակից քաղաք:
«Հայկական վիրտուալ համալսարանի հետ սա մեր արդեն հերթական համագործակցությունն է: 2015-ին հրատարակվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը՝ 3 լեզուներով: Այսօր արդեն ներբեռնելով գիրքը՝ կարելի է Երևանի մասին ստանալ տեղեկատվություն միանգամից 7 լեզուներով: Զբոսաշրջային գրքի պատրաստման գործընթացին ՀՎՀ թիմին միացել են նաև Երևան քաղաքի պատմության թանագարանի, տուրիզմի բաժնի և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները: Հուսով եմ, որ էլեկտրոնային այս գիրքը օգտակար կլինի մայրաքաղաքի զբոսաշրջային ոլորտի համար», - նշել է Մարիա Բարաղամյանը:
Երևանը և նրա շրջակայքն ընթերցողներին լավագույնս ներկայացնելու համար գրքում օգտագործված են բազմաթիվ տեսահոլովակներ, ինտերակտիվ քարտեզներ, վիրտուալ շրջագայություններ, նկարների պատկերասրահներ, եռաչափ պատկերներ, համայնապատկերներ և հետաքրքիր պատմություններ:
Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը, ներկայացնելով գրքի հնարավորությունները և անդրադառնալով դրա ստեղծման ընթացքին, հատուկ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրքի պատրաստման և տարածման հարցում ցուցաբերած աջակցության համար:
«Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է մեր նախաձեռնությունների կողքին, ինչն իսկապես ավելի է ոգեշնչում և, վստահ եմ, անպայման հաջողելու ենք: Կարծում եմ՝ այս գիրքը կարևոր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մայրաքաղաքի համար՝ զբոսաշրջության զարգացման և Երևանը վիրտուալ տիրույթում նման ձևաչափով ներկայացնելու առումով: Վստահ եմ, որ տուրիստական ուղեցույցը մեծ հաջողություն կունենա ճիշտ այնպես, ինչպես այս շարքի առաջին գիրքը, որն արդեն ավելի քան 16 հազար ընթերցող է ներբեռնել կամ առցանց դիտել», - նշել է Երվանդ Զորյանը:
Գիրքի առանձնահատկություններից է նաև քաղաքային վեց շրջագայությունների ու զբոսանքների մեկօրյա փաթեթը, ինչը գիրքը դարձնում է զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույց:
Գիրքը կարելի է անվճար տեսնել կամ ներբեռնել՝ այցելելով Հայկական վիրտուալ համալսարանի կայքէջը՝ www.avc-agbu.org հասցեով կամ հավաքելով «AVC» Apple iBooks Store-ում կամ Joomag-ում: Դրանք հասանելի են նաև բազմաթիվ թվային համակարգերի համար՝ այս կերպ ընդգրկելով առավել ընդարձակ լսարան:
Գրքի հղումը կարելի է գտնել նաև Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի զբոսաշրջության բաժնում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33