Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ժամանակ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով անցնող Թուրքիայի քաղաքացիներից մեկին մինչև 19 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Թուրքիայի քաղաքացի Էյուփ Յըլդըրըմին, ով մասնակցել է ծեծկռտուքին, մեղադրանք է առաջադրվել ուժի և բռնության կիրառման, մարմնական վնասվածքներ հասցնելու, ինչպես նաև էթնիկ հողի վրա ատելության դրսևորման համար:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:
Սպիտակ տանն Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում են եղել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Ամերիկյան հելենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ինչպես Facebook-ի իր էջում գրել էր Հայ դատի ամերիկյան հանձնախումբը, քուրդ, եզդի և հայ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի աջակիցները, դեպքի վայրից տեղեկությունների համաձայն, պարզապես ցուցարարներ չէին, այլ հատուկ պատրաստություն անցած անձինք, որոնք եղել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությունից:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերն ու ոստիկանապետ Փիթեր Նյուշեմն օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած էրդողանամետ խմբի 12 անդամի ձերբակալելու որոշում է կայացվել:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ողջունելով ձերբակալության օրդերների տրամադրումը, կոչ էր արել Պետքարտուղարությանը կրկնապատկել ջանքերն այդ անձանց օրենքի առաջ կանգնեցնելու համար:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել էր, որ վերջին որոշմամբ իրենք հստակ ասում են Թուրքիային, որ Միացյալ Նահանգները չի հանդուժի անձանց, որոնք խոչընդոտում են ազատ խոսքի ու քաղաքական հայացքների արտահայտման իրավունքներին: Միևնույն ժամանակ, Թիլերսոնը չէր մանրամասնել, թե Թրամփի վարչակազմն ինչ քայլերի կդիմի գործի առնչությամբ: Չի բացառվում, որ ԱՄՆ-ն կարող է արգելել միջադեպում ներգրավված անձանց մուտքը երկիր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ նյարդայնացած է ԱՄՆ որոշումից՝ մեղադրանք առաջադրել իր թիկնապահներին, որոնք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հենց դիմաց ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարարներին։
«Նրանք իմ տասներկու թիկնապահներին ձերբակալելու հրաման են արձակել։ Եթե իմ թիկնապահները չեն կարող ինձ պաշտպանել, ապա որպես ինչ եմ ես նրանց ինձ հետ ԱՄՆ տանում»,- ասել էր էրդողանը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55