Ռուսաստանից նոր ռազմատեխնիկա է մատակարարվել Ադրբեջան: Բաքվի նավահանգիստ հասած ժամանակակից սպառազինության մեծ խմբաքանակը մոտ ժամանակներս ուղղվելու է մերձճակատային գոտի՝ հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: Համաձայն միջկառավարական համաձայնագրի և Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվել է ռազմատեխնիկայի պլանային մատակարարում:
Այս տեղեկատվությունը ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի՝ առնվազն Հայաստանի հետ երկարատև և հոգեմաշ դիմակայության:
Եթե ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտության ջանքերը որոշակի հաջողություններ ունեցան արևմտյան մայրաքաղաքներում, որոնցից հնչող հայտարարություններն ավելի հասցեական են դարձել, ապա մեր երկրի ռազմավարական դաշնակիցը, անտեսելով միջնորդական իր առաքելությունը և երկկողմ ու կոլեկտիվ պայմանագրերով Հայաստանի առջև ստանձնած պարտավորությունները, շարունակում է զինել Ադրբեջանին:
Ռուսական պաշտոնական և քաղաքագիտական շրջանակների այն թեզը, թե Ռուսաստանը զենք մատակարարելով Բաքու և Երևան՝ վերահսկում է սպառազինության մրցավազքը ու հետևաբար՝ կառավարելի է պահում հակամարտությունը, որևէ աղերս չունի իրականության հետ: Պրոպագանդիստական այս փուչիկը պայթեց անցյալ տարի ապրիլին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախում:
Եթե հետևենք Մոսկվայի քարոզչական խայծերին, կարող ենք գալ երկու եզրակացության՝ կա՛մ Մոսկվան տեղյակ է եղել քառօրյա պատերազմի մասին ու քաջալերել է Ադրբեջանին, կա՛մ Մոսկվայի հավաստիացումները ինքնարդարացնող բլեֆ են, և նա բնավ էլ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտությանը:
Նույն բլեֆը տեղի է ունենում այսօր, երբ ՌԴ-ն իր ԱԳՆ-ի մակարդակով խոսում է հրադադարի պահպանման անհրաժեշտության մասին, իսկ ռազմարդյունաբերական համալիրի խողովակներով սպառազինում է Ադրբեջանին:
Ռուսաստանի քաղաքականությունը դարձել է Հարավային Կովկասն ապակայունացնող գործոններից մեկը, ու Մոսկվայի խաղաղասիրական հայտարարություններն ամբողջովին կորցնում են իրենց նշանակությունը Ադրբեջան պարբերաբար մատակարարվող սպառազինության ֆոնին:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55