Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան: Ձեռնարկությունը ռուսաստանյան մասնավոր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Կառավարության ղեկավարը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և «Ալբիոն» նոր տեխնոլոգիական հոսքագծի աշխատանքներին: Այն շահագործման է հանձնվել 2014 թ. և ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը՝ պահպանելով բնապահպանական չափանիշները: Վարչապետին ներկայացվել է, որ «Ալբիոն» տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հեշտ և արդյունավետ վերամշակել սուլֆիդային հանքաքարը՝ մետաղի առավելագույն կորզումով, կիրառվել է Ավստրալիայում՝ ցինկի և պղնձի հանքերում, Դոմինիկյան Հանրապետությունում, ինչպես նաև Ռումինիայում՝ ոսկու վերամշակման նպատակով: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահը նշել է, որ ոսկու կորզման նպատակով այս տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում առաջին փորձն է աշխարհում: Գործարանի արդիականացման արդյունքում աշխատատեղերի թիվն ավելացել է 130-ով. ներկայում ընկերությունում աշխատում է 1038 մարդ, որից 421-ը՝ գործարանում, 617-ը՝ Սոթքի հանքավայրում:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընկերության գործունեությունը և ծրագրերը՝ նշելով, որ ձեռնարկությունը խոշոր ներդրումներ է կատարում Հայաստանի Հանրապետությունում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջազգային շուկայում մետաղների գների անկումը խաթարում է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, բայց Արարատի ոսկու կորզման գործարանը գտնվում է լավ վիճակում, արտադրական հզորությունները բարձր են, և ողջունելի է աշխարհում ոսկու կորզման տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում: Նշելով, որ 2015 թ. և 2016 թ. առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում ծավալների աննախադեպ աճ է արձանագրվել, ինչը նպաստում է նաև տնտեսության ակտիվությանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրն անհրաժեշտության դեպքում կաջակցի, որպեսզի գործարանները շարունակեն բնականոն հունով աշխատել:





15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55