2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 981.5 հազար մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Մինչ առաջ անցնելը նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների և եկողների հաշվառվածների թվաքանակը, հանվում են մահացածների և տվյալ տարածքից մեկնածների հաշվառումից հանվածների թվաքանակը։
Ընդ որում, պետք է տարանջատել մշտական բնակչության և առկա բնակչության ցուցանիշները։ Մշտական բնակչության թվաքանակում ԱՎԾ-ն հաշվառում են է այն անձանց, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները:
Առկա բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին գտնվել են տվյալ տարածքում, ներառյալ ժամանակավոր բնակվողները:
Ներկայացվող թվերը վերաբերում են մշտական բնակչությանը։
2 մլն 981.5 հազար մշտական բնակիչներից 1 մլն 75.2 հազարը ապրում են մայրաքաղաքում։
Ամենաշատ բնակչություն ունեցող մարզը Արմավիրն է (265.3 հազար մարդ), ամենաքիչ բնակչություն ունեցողը՝ Վայոց ձորը (50.2 հազար մարդ)։

2017 թվականի հունվարի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 մլն 986.1 հազար էր։ Այսինքն՝ տարվա առաջին եռամսյակի ընթացքում, ըստ ԱՎԾ-ի, մշտական բնակչության թիվը նվազել է 4.6 հազարով։
Ընդ որում, ինչպես տեսնում եք աղյուսակում, բնակչության թիվը նվազել է բոլոր մարզերում և մայրաքաղաքում։ Ամենից շատ՝ 800-ով, նվազել է Լոռու մարզի մշտական բնակչությունը։
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44