Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կառուցում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղը Կիևից վրեժ լուծելու համար՝ այդ թվում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ վեճում «Նավթագազ»-ի օգտին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման համար: ՌԴ-ն ցանկանում է կառուցել գազամուղը, որպեսզի «պատժի» Ուկրաինային՝ օգտագործելով գազի տարանցումը որպես քաղաքական և տնտեսական ճնշման գործիք: Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հայտնում է zn.ua-ն:
Պորոշենկոն նշել է, որ նախագիծը չի հետապնդում տնտեսական կամ էներգետիկ նպատակներ, այլ չափազանց լուրջ վտանգ է Ուկրաինայի համար:
«Նպատակն է Ուկրաինային զրկել երկու միլիարդ դոլարից, որոնք նա ստանում է տարանցման համար: Դա Ստոկհոլմի համար վրեժ է, դա վրեժ է վճռական հակակոռուպցիոն բարեփոխումների համար»,- վստահ է նախագահը:
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հունիսի սկզբին հայտարարել էր, որ երկիրն անում է ամեն ինչ թույլ չտալու համար «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը, քանի որ գազամուղը «վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև այլ պետությունների ազգային անվտանգությանը»:
«Հյուսիսային հոսք -2» գազամուղը Բալթիկ ծովով Ռուսաստանից Գերմանիա գազամուղի նախագիծ է, որը «Հյուսիսային հոսք» գազամուղի ընդլայնումն է:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44