Հայաստանի պետական պարտքը 2016 թ. ճշգրտված տվյալներով կազմել է 5.9 միլիարդ դոլար: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Դրանից 5.4 միլիարդը կառավարության պարտքն է, 505 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկի»,- ընդգծեց Վարդան Արամյանը։
ՀՀ արտաքին պարտքը կազմում է 4.3 միլիարդ դոլար, ներքին պարտքը՝ 1 միլիարդ 137 միլիարդ դոլար: «Երաշխիքներով տրված վարկերը, որոնք հիմնականում Կենտրոնական բանկի միջոցով տրված վարկերն են, կազմել են 146 միլիոն դոլար»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ 2014 թ., նախորդ տարվա նկատմամբ, Հայաստանի անվանական պարտքը չի ավելացել, սակայն քանի որ եղել է փոխարժեքի շուրջ 17 տոկոս արժեզրկում, այն հանգեցել է պարտքի աճի՝ նույնիսկ այն պայմաններում, երբ անվանական պարտքը նվազել է: «2015-2016 թթ. մեզ մոտ պարտքի զգալի աճ կա: Արտաքին պարտքը, որ մենք 2015-2016 թթ. վերցրել ենք, կազմել է 510 միլիոն դոլար: Դա գրեթե նույնքան գումար է, որքան մենք այդ ընթացքում տրանսֆերտների կորուստներ ունեցանք: Ուստի, եթե չվերցնեինք այս պարտքը, դա ոչ միայն կհանգեցներ տնտեսական ավելի ցածր ցուցանիշների ու անկման, այլ նաև ճնշումներ կլինեին արտարժույթի շուկայում»,-նշեց Վարդան Արամյանը:
Հայաստանի կառավարությունը 2017թ. գնում է երկրի տնտեսությունը և պետական պարտքն աստիճանաբար կայունացնելու ճանապարհով: «Մենք գնում ենք պարտքը կայունացնելու ճանապարհով, որովհետև աստիճանաբար աճող պարտքը հանգեցնելու է արտամղման էֆեկտի՝ տոկոսադրույքներն ենք վճարելու, իսկ դրանից հետո ստիպված ենք լինելու խեղդել մնացած ծախսերը: Որպեսզի սա չլինի, մենք 2017թ. հայտարարել ենք կայունացման տարի»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ 2017թ. հետո կառավարությունը շեշտը դնելու է զարգացման քաղաքականության վրա:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26