2016 թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը մեկ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց, որն, ըստ նրա, սկզբունքային է և մոտակա ժամանակահատվածում լուծման կարիք ունի:
Ըստ նրա՝ 2008թ-ին սուր էր հարցը դրվում, որ վարկային, դրամաշնորհային միջոցները պետք է սպասարկվեն գանձապետական համակարգի միջոցով: Յոլյանը հիշեցրեց, թե այն ժամանակ միջոցներն առևտրային բանկերով էր շրջանառվում և նշեց, թե դոնոր կազմակերպությունների հետ միջոցներն ուղղվել են գանձապետական միասնական հաշվին, դրանով էլ դուրս բերվել առևտրային բանկերին:
ՎՊ նախագահը շարունակեց, թե 2016-ին Կառավարությունը ծրագրային օպտիմալացման գործընթաց սկսեց և դրա պատճառով «մեծ ֆինանսական ռեսուրսներ գանձապետական հաշվարկներով չեն շրջանառվում: «Պարզ տրամաբանություն է, որ եթե շրջանառվեն, դրանք շատ ավելի թափանցիկ ու վերահսկելի և, բնականաբար, մեր եզրակացությունն էլ շատ ավելի արդյունավետ կլինի»,-ասաց նա և նշեց, թե Կառավարությունը պետք է այդ հարցին ուշադրություն դարձնի:
«Հիմնական խնդիր դրել էինք, որ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները՝ հիմնադրամները, ՊՈԱԿ-ներն իրենց ֆինանսական ռեսուրսները նույնպես պետք է շրջանառեն գանձապետական միասնական հաշվով: Ցանկություն կա, բայց մինչև այս պահը սայլը տեղից դեռ չի շարժվել: Հուսով եմ՝ մոտակա ժամկետում այդ հարցերին էլ լուծում կտրվի»,- ասաց նա:
Լևոն Յոլյանի խոսքով՝ դրանով իրենք կլուծեն խնդիրների մի մասը և դեռ գանձապետարանին կլիազորեն նախնական հսկողություն այդ գումարների նկատմամբ:
«Մեր եզրակացությունը շատ դեպքերում վիճակագրական բնույթ է կրում, բայց հիմա Սահմանադրությունը որակական նոր պահանջ է դրել, 2018-ից երգակցությունը պետք է հիմնված լինի տարվա ընթացում իրականացված աուդիտի հիման վրա և մենք շատ հարցեր կներկայացնենք: Հիմա համապատասխան աշխատանքներ են տարվում, որ լինեն խիստ արդյունավետ»,-ասաց նա:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44