ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին Սեուլում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:
Արա Բաբլոյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է հանդիպել Մաջիլիսի նախագահի հետ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունների համաչափ զարգացումը տարբեր բնագավառներում եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու նաեւ Հայաստան-Ղազախստան միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանը՝ ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության դերն այդ հարցում:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ երկկողմ այցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում:
Այս համատեքստում Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել «Աստանա էքսպո-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որի բացմանը ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ղազախստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ոչ մշտական անդամի կարգավիճակում անդամակցելու առթիվ եւ հույս հայտնել, որ երկու երկրները կշարունակեն կառուցողական համագործակցությունն ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային տարբեր կառույցներում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ակնկալում է ղազախական կողմի հավասարակշռված եւ զուսպ մոտեցումն այդ հարցի շուրջ՝ համահունչ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը:
ՀՀ ԱԺ նախագահը Նուրլան Նիգմատուլինին հրավիրել է Հայաստան:
Ղազախստանի Մաջիլիսի նախագահն Արա Բաբլոյանին շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փաստել, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակում: Նուրլան Նիգմատուլինը նկատել է, որ անհրաժեշտություն կա առավել ակտիվացնելու նաեւ համագործակցությունը մշակութային, տնտեսական ու կրթական բնագավառներում. դրա համար առկա են բոլոր նախադրյալները:
Ղազախստանի Մաջիլիսի խոսնակը նշել է, որ իրենց երկրում վերջերս տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման ոլորտում երկու երկրներն ունեն ակնհայտ ընդհանրություններ: Պարոն Նիգմատուլինը փաստել է, որ Ղազախստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո օրենքները նոր սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել. այդ հարցում հայ-ղազախական համագործակցության շնորհիվ հնարավոր է փորձի փոխանակում կատարել՝ օգտվելով Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական փոփոխություններից:
Ղազախստանի Մաջիլիսի ղեկավարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ղազախստան:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55