Այն իրողությունները, որոնք այսօր կան տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս՝ ոչ միայն Արևմտյան երկրներում, որտեղ ավանդաբար շատ ավելի փոքր տնտեսական աճ է նախատեսվում, այլ հենց ԱՊՀ երկրներում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ, և՛ նախորդ մի քանի տարիների ընթացքում, և՛ առաջիկայում դրանք շատ հեռու են 5 տոկոս տնտեսական աճից: Այսպիսի հայտարարություն է արել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:
Նրա կարծիքով՝ 5 տոկոս տնտեսական աճը մեր իրողություններում չափազանց իրատեսական է, հատկապես այն կարևորագույն պատճառով, որ մեր հիմնական գործընկերոջ մոտ՝ ԵԱՏՄ-ում ամենամեծ տնտեսություն ունեցող երկրում, ցավոք, պրոբլեմները դեռ շարունակվում են:
«Դա վերաբերում է ոչ միայն նավթի գնի բավականին ցածր մակարդակին՝ 45-47 դոլար՝ մեկ բարելի համար, այլև այն սանկցիաներին, որոնք շարունակական են՝ կապված ռուս-ուկրաինական չավարտված հակամարտության հետ: Այս պարագայում չափազանց ճիշտ որոշում է կայացրել կառավարությունը: Մեր տնտեսական աճը հիմնականում պայմանավորվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ»,-բացատրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահը:
Նրա համոզմամբ՝ նոր կառավարությունը ստանձնում է այն պատասխանատվությունը, որ գրված է իր ներկայացրած ծրագրում: Ըստ Գագիկ Մինասյանի՝ նախորդ կառավարությունները հեռացել են, երբ խոստացած աճը չեն ապահովել և բոլորովին պարտադիր չէ բառացի ասել, թե ինչի համար են հեռացել:
«Մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, և այս համակարգում այդ հարցերը լուծվում են ԱԺ-ում: Եթե կառավարությունն ունենում է մեծամասնություն, ապա շարունակում է աշխատել, եթե չի ունենում մեծամասնություն, ապա դադարում է աշխատել: Այդպես է բոլոր խորհրդարանական երկրներում»,-ներկայացրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահը:
Նա հիշեցրել է, որ հունիսի 26-ից սկսում են նախորդ տարվա բյուջեի քննարկման ցիկլը, իսկ հուլիսի 6-ից՝ արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում պետք է քննարկեն նախորդ տարվա բյուջեի կատարողականը:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44