Շաբաթներ շարունակ թե՛ Գերմանիայում, թե՛ Թուրքիայում քննարկվող Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ընդունվեց Գերմանիայի Բունդեսթագի կողմից։
Երկրի իշխող կոալիցիայի և ընդդիմադիր «կանաչների» կուսակցության կողմից ստեղծված բանաձևին դեմ քվեարկեց մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ մնաց։ Բանաձևը Օսմանյան կայսրության հիմնական ռազմական դաշնակից Գերմանիային համարում է ցեղասպանության հանցակիցը։
Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթն անդրադարձել է բանաձևի ընդունմանը, զուգահեռներ անցկացրել Թուրքիայի անցյալի և ներկայի միջև։
«Օսմանյան կայսրության հիմնական ռազմական դաշնակից Գերմանիան հայերի դեմ կազմակերպված տեղահանության ու բնաջնջման առնչությամբ գերմանացի դիվանագետների ու միսիոներների միջոցով հստակ տեղեկություններ ուներ, սակայն մարդկության դեմ այդ հանցագործությունը կանխելու փորձ չարեց՝ դրանով իսկ ամոթալի դերակատարություն ունենալով։ Գերմանիայի խորհրդարանն այս հիշատակմամբ արտահայտում է իր հարգանքն աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի նկատմամբ», - նշվում է բանաձևում։
Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասում է. «1915 թվականին պատերազմական պայմաններում տեղի ունեցածը ցանկացած երկրում կարող էր տեղի ունենալ. դա սովորական դեպքերից մեկն է»։
Այդպիսով երկու երկրների մոտեցումներում անդունդ կա։
Այսօր քրդերով բնակեցված նահանգներում մարդկության դեմ իրագործվող հանցանքների հիմքը հանդիսացող Հայոց ցեղասպանության ընկալումը Թուրքիայի հիմնական հարցն է։
Երբ գլխավոր դաշնակիցդ իր դերակատարությունն «ամոթալի» է հռչակում, Թուրքիայի պաշտոնական ժխտումն ամեն անգամվանից ավելի ցավալի պատկեր է ստեղծում»,-գրում է «Ակօս»-ը։
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55