Իսրայելը Հայաստանին առաջարկել է սպառազինություն գնել, բայց Երևանը մերժել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
«Ժամանակին Հայաստանին առաջարկվել է գնել իսրայելական որոշ սպառազինություն։ Դրան ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է և ձեռնտու չէ։ Ինչպես ասում են, գնդակը Հայաստանի կողմում է։ Խնդրեմ, մենք միշտ բաց ենք, եթե դուք որևէ բան եք ցանկանում, հարցը միշտ կարող է քննարկվել»,- նշեց Ցինկերը։
Քնեսեթի նախկին պատգամավորի տեղեկացմամբ՝ Իսրայելը ռազմական տեխնիկա մատակարարող երկրների հնգյակում է։ Ըստ նրա՝ Իսրայելը ռազմաարդյունաբերությունից տարեկան շուրջ 5-6 մլրդ դոլար է վաստակում։
Խոսելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին, Ցինկերը նշեց. «Ձեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կարծում եմ, Ադրբեջանին ավելի շատ սպառազինություն է մատակարարում»:
Ցինկերը նաև հայտնեց, որ առաջիկա ամիսներին մի շարք իսրայելցի պաշտոնատար անձանց այց է սպասվում Հայաստան: Չնայած նրան, որ Իսրայելի նախարարները Հայաստան շատ հազվադեպ են այցելում, այնուամենայնիվ, հուլիսի 25-ին, հավանաբար, Հայաստան կայցելի Իսրայելի տարածքային կառավարման նախարարը: Ըստ Ալեքսանդր Ցինկերի՝ այս առումով դա շատ հետաքրքիր այց կլինի:
«Սեպտեմբերի 10-ից 13-ը մենք ծրագրում ենք հայ-իսրայելական բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և Քնեսեթի մի քանի պատգամավորների այցը: Նախատեսվում է նաև, որ մի շարք բիզնեսմեններ կժամանեն Հայաստան, որոնք Հայաստանում նախագծերի մեջ ներդրումներ են կատարել: Մենք ցանկանում ենք շահագրգիռ անձանց գտնել` կոնկրետ նախագծերի քննարկման համար»,- նկատեց նա:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55