Կենտրոնական բանկի վարչական ծախսերը կատարվել են 97 տոկոսով՝ կազմելով 6.8 մլրդ դրամ. 2016 թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ըստ նրա՝ վարչական հիմնական ծախսերը ներառում են ապարատի պահպանման ծախսերը, որոնց մեջ ներառված է աշխատակիցների աշխատավարձը, սոցապահովության, ներկայացուցչական, գործուղումների ծախսերը, ինչպես նաև՝ ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը:
Ջավադյանը նշեց, որ գործուղումների վրա տնտեսումներ են արել, աշխատակիցների գործուղումները կատարվել են 81 տոկոսով, 19 տոկոսը տնտեսել են:
«Ներկայացուցչական ծախսերը կատարվել են 84 տոկոսով՝ կազմելով 45 մլն դրամ, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ու սպասարկման ծախսերը կատարվել են պլանավորվածի 79 տոկոսով»,-ասաց նա:
Արթուր Ջավադյանը նշեց, թե նախատեսվել էր իրականացնել 32 մլրդ դրամի կապիտալ ներդրում, այն իրականացվել է 98 տոկոսով:
Կենտրոնական բանկի նախագահը նշեց, թե 2016-ի ընթացքում ԿԲ-ի կողմից նախատեսված են եղել և կատարվել են հետևյալ ներդրումները՝ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությանը, «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան», «Մատչելի բնակարան պետական ծառայողներին», «Մատչելի սպառողական վարկեր զինծառայողներին», «Մատչելի վարկեր ուսանողներին» և այլ հիփոթեքային ծրագրերի իրականացման նպատակով:
56 մլն դրամ էլ ԿԲ-ն ուղղել է ծառայողական փոխադրամիջոցների ձեռքբերմանը և կապիտալ վերանորոգման գծով կապիտալ ներդրումներին:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42