Քաղաքագետ-փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ թերահավատորեն է մոտենում այն կարծիքին, թե Ադրբեջանն այս պահին հնարավորություն չունի լայնամասշտաբ պատերազմ սկսելու. «Նման հնարավորություն ունեն և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը։ Այլ հարց է՝ դա ձեռնտո՞ւ է կողմերին, թե՞ ոչ, քանի որ բոլորս էլ կարող ենք պատկերացնել, թե նման լայնամասշտաբ պատերազմն ինչի կարող է հանգեցնել։ Այն աղետալի կլինի ոչ միայն Ադրբեջանի և հայկական կողմերի համար, այլ նաև՝ ամբողջ տարածաշրջանի։ Սակայն, դա, միևնույն ժամանակ, չպետք է դիտել՝ պոստ ֆակտում, որովհետև ցանկացած սցենար հնարավոր է»։
Քաղաքագետի խոսքով՝ արտաքին մեդիայում շատ են լուրերը, թե Ալիևն առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի հետևանքով էլ տարբեր փոփոխություններ է իրականացնում. «Նման սցենարն ավելի մոտ է իրականությանը։ Գիտակցելով, թե լայնամասշտաբ պատերազմն ինչի կհանգեցնի, նա ապրիլյան պատերազմի որոշակի հաջողություններից օգտվելով՝ փորձում է հիբրիդային պատերազմի դրսևորումներով իր համար շահավետ քայլերի գնալ։ Ադրբեջանում նկատվում են ներքին սրումներ՝ հատկապես ընդդիմադիր ուժերի կողմից, հետևաբար, որքան էլ ավտորիտար համակարգ է այնտեղ տիրում, գիտակցում ենք, որ ժողովուրդը կենսադինամիկ շահերի ապահովման խնդիր ունի։ Դա գիտակցում է նաև ալիևյան ռեժիմը։ Հետևաբար, վատթարացող տնտեսությունը, ներքին խռովությունները նոր PR ակցիաներ կազմակերպելու առիթ պետք է ստեղծեն, և, քանի որ նման առիթները շատ փոքր են, սահմանում կատարվող իրավիճակն ամենաձեռնտու քայլն է, ինչին էլ գնում է Ալիևը»։
Ըստ փորձագետի՝ մոտակա ժամանակահատվածում նման դիվերսիոն քայլերը կշարունակվեն։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանին ձեռնտու չէ ստատուս-քվոն, և փորձում է բանակցային գործընթացը վիժեցնել. «Ամբողջությամբ վիժեցնել հնարավոր չէ, դա չի բխում գերտերությունների շահերից, հետևաբար, փորձում է ԵԱՀԿ-ի ֆորմատից տեղափոխել ՄԱԿ-ի ֆորմատ, քանի որ այնտեղ ավելի շատ համակիրներ ունի։ Եթե դա էլ չհաջողվի, փորձելու է նոր դիվերսիոն քայլերով հողային տարածքներ ձեռք բերել ու դրանով ներքին լսարանի լարվածությունը թոթափել»։
Հարցին՝ ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելու շանսեր ունի՞ Ադրբեջանը, նա այսպես պատասխանեց. «Շանսերն այդ առումով քիչ են, բայց եթե Ադրբեջանին հաջողվեց փակել ԵԱՀԿ-ի գրասենյակը Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում, ապա այս կամ այն քայլերով Ադրբեջանին հաջողվում է նաև մոտենալ իր որդեգրած քաղաքականությանը»։
168.am-ը հետաքրքրվեց, թե այս պարագայում որո՞նք պետք է լինեն Հայաստանի անելիքները։ «Ինչպես Ադրբեջանն է համակիրներ գտնում, Հայաստանը ևս պետք է գտնի համակիրներ: Նախ և առաջ՝ ՄԱԿ-ն աշխարհի այն կառույցներից է, որ ամենաշատ երկրներն է իր մեջ ներառում, ու դրանց ցանկում Հայաստանը պետք է գտնի իր համար համակիրներ։ Երկրորդ քայլը՝ պետք է դիվանագիտական տարբեր խողովակները զարգացնել։ Պարտադիր չէ՝ ՄԱԿ-ում դու ունենաս համակիրներ, պետք է ուժեղացնես լոբբինգը։ Ունենալով նման սփյուռք՝ մենք պետք է ուժեղացնենք մեր լոբբինգն այդ հարցում։ Ճիշտ ժամանակն է՝ նման կարևորության խնդիրները մղել առաջին պլան»,- պարզաբանեց նա։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26