Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ խոշտանգումների կանխարգելման ոլորտում կան խնդիրներ և հատկապես կարևորեց խոշտանգումների կանխարգելման պրակտիկան:
«Մի բան է ունենալ օրենսդրություն, մեկ այլ նշանակություն ունի պրակտիկան, և եթե մենք պրակտիկայի առումով չունենանք խիստ կիրառվող միջոցներ, այդ թվում` պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, այստեղ խոշտանգումների կանխարգելման առումով արդյունավետության մասին դժվար կլինի խոսելը»,-ասաց նա:
Արման Թաթոյանն ասաց, որ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ շատ ակտիվ աշխատանքներ են տանում իրավունքների պաշտպանության ուղղությամբ և նոր սկզբունքներ են որդեգրել:
«Մասնավորապես` ազատությունից զրկված անձի նկատմամբ պետք է լինի վստահության կանխավարկած, պետք է լինի անհատական մոտեցում յուրաքանչյուր անձի նկատմամբ, պետք է գործի նրա վարքագծի նկատմամբ ռիսկային գնահատման մեթոդը, և ամենակարևորն է` ազատությունից զրկված անձը, երբ հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, առաջին պահից սկսած պետք է միջոց ձեռնարկել նրան ազատության նախապատրաստելու համար: Դա շատ կարևոր է, որովհետև ի վերջո, երբ նա ազատ արձակվի, դարձյալ դառնալու է հասարակության բաղկացուցիչ մասը»,-ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ մեկական նմուշի հատուկ սարքավորումներ ունեն՝ խոնավաչափ, տարածքը չափող սարք, բայց աշխատանքներ են տանում լրացնելու գործիքակազմը: Ըստ նրա՝ մեր խնդիրներն ավելի շատ պրակտիկայի մեջ են, թեև կան նաև օրենսդրական թերություններ։
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44