ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թերենս Նիկոլաուս Քուիքին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-հունական կապերի ամրապնդման հարցում Թերենս Նիկոլաուս Քուիքի անձնական ներդրումն ու ջանքերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցին, Արցախի, ինչես նաև Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հարցին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը և Արցախն արցախյան հիմնախնդրի կարգավորումն ակնկալում են բացառապես խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
«Խնդրի կարգավորման միակ խոչընդոտն Ադրբեջանն է իր ռազմատենչ քաղաքականությամբ», – նշել է Էդուարդ Շարմազանովը և հավելել, որ Թուրքիան, հավատարիմ մնալով իր ժխտողական քաղաքականությանը, շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի հետ սահմանները և հայտարարություններով սատարել Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը, ինչին քաղաքակիրթ աշխարհն ականատես եղավ նաև ապրիլյան պատերազմի օրերին:
«Մեզ համար Արցախի ժողովրդի անվտանգությունը, անկախությունն ու ապահովությունն ամեն ինչից վեր է: Արցախի պայքարն ազատության, անվտանգության պայքար է և Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախը պատմական հայկական հող է, և բացառապես Արցախում ապրող բնակչությունը պետք է իրավունք ունենա որոշելու իր ապագան», – ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Թերենս Նիկոլաուս Քուիքը երախտագիտություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար: Խոսելով Արցախի հիմնախնդրի վերաբերյալ՝ պարոն Քուիքն ընդգծել է, որ այս հարցում Հունաստանի դիրքորոշումն հստակ է և չի փոխվել. Հունաստանը ևս խնդրի կարգավորումն ակնկալում է խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի շրջանակներում՝ համահունչ միջազգային սկզբունքներին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Սուրբ Սոֆիայի տաճարը Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի միջոցով մզկիթի վերածելու փորձին, ինչն անթույլատրելի և քրիստոնեական արժեքների դեմ ուղղված քայլ են համարել զրուցակիցները: Պարոն Շարմազանովը նշել է, որ այս հարցում ևս Հայաստանը սատարում է Հունաստանի դիրքորոշումը՝ ընդգծելով. «Բոլոր փորձերը, որոնք ուղղված են ստվեր գցելու հունական ուղղափառ ժառանգության վրա և մահմեդականության վերածելու տաճարը՝ անթույլատրելի է»:
Քննարկվել են երկու երկրներում հայ և հունական սփյուռքի հարցերին, նրանց ներուժի օգտագործմանը վերաբերող հարցեր:
Թերենս Նիկոլաուս Քուիքը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ուղղված Հունաստան այցելելու հրավերը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26