«ԵՏՄ անդամ երկրներից Բելառուսը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովին Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել: Նրանք դժգոհել են, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը իր պաշտոնական կայքէջում պետական գնումների, նաև գնումների վերաբերյալ մրցույթների մասին հայտարարությունները միայն հայերեն լեզվով է տեղադրում, ինչը հակասում է ԵԱՏՄ պայմանագրի՝ 29.05.2014 թվականի 88 հոդվածի 1-ին մասին: Արդյունքում դժվարանում է Բելառուսի կողմից որպես մատակարար Հայաստանի պետական գնումներում մասնակցելու գործընթացը, այս փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ահազանգել է տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով նաև ԵՏՄ կայքում տեղադրված փաստաթուղթը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն: Փոխնախարար Կարեն Թամրազյանը, ի պատասխան, տեղեկացրել է, որ այդ հարցը սկսել է քննարկվել դեռ 2015թ., և դրա վերաբերյալ 2016թ. հուլիսի 5-ին և դրանից հետո անդամ-երկրների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ: Փոխնախարարը նաև նշել է, թե ՀՀ-ում կազմակերպվող գնումների վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում՝ ռուսերեն) պետական գնումների կայքում հրապարակման ուղղությամբ 2016 թվականի հուլիսից ի վեր իրականացվել ու իրականացվում են համապատասխան միջոցառումներ: Միայն թե նկատենք, որ Բելառուսի բողոքի մասին փաստաթուղթը հրապարակվել է այս տարի նոր միայն, չնայած, ՀՀ պաշտոնյայի պնդմամբ, խնդիրը քննարկվել ու ընդհանուր հայտարարի են եկել դեռ նախորդ տարվա հուլիսին: Այսինքն՝ ԵՏՄ անդամ երկիրն, այնուամենայնիվ շարունակում է բարձրացնել առաջ քաշած հարցը՝ անհարմար դրության մեջ դնելով Հայաստանին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44