«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրին վերջին շրջանում հիշեցնում է Սիցիլիան, ուր մոլեգնում է մաֆիան, իսկ փողոցում զենքով հարց լուծելու դեպքերը համարվում են սովորական: Նախօրեին Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է կրակոցներով: Արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 36-ամյա Գևորգ Հակոբյանը: Ըստ տարածված լուրերի՝ կրակոցի հեղինակը Գյումրիում հայտնի ատամնաբույժ Գ. Խ.-ի որդին է՝ Ռուդիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ նա 2015 թվականին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:
Վերջինս մեղադրվում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանին Թատերական հրապարակում դանակահարելու մեջ: Նկատենք, որ երեկվա դրությամբ դեռևս իրավապահները չէին հայտնաբերել կրակոցների հեղինակին, չնայած ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հարուցվել է քրեական գործ, և այդ ուղղությամբ քննություն է տարվում:
Հիշեցնենք վերջին ամիսների ընթացքում Գյումրիում տեղի ունեցած հերոսամարտերը. մայիսի 28-ին Մուշ թաղամասում ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին էր ծեծկռտուք սարքել: Թատերական հրապարակում մի քանի օր առաջ հնչել էին կրակոցներ, և այդ ամենի արդյունքում կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակ մասնաճյուղի տնօրեն, ԱԺ ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55