«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, թե բանակի ղեկավարությունը գիտի՝ որոնք են այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք որ պետք է Ադրբեջանին ստիպեն հանգիստ մնալ: Նա դեմ արտահայտվեց այս կամ այն գրավելու կոչեր պարունակող հայտարարություններին՝ մտահոգիչ համարելով այն, որ նման հայտարարություններ հնչում են նաև պատերազմին մասնակցած անձանց կողմից:
-Պարոն Օհանյան, վերջին շրջանում ԼՂ հակամարտության շուրջ տիրող գործընթացներում կարծես թե փոփոխություն ենք տեսնում: Մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում նաև հասցեականություն ենք նկատում: Ինչի՞ հետևանք եք համարում այս ամենը, և ինչ սպասել առաջիկայում:
-Գիտենք, որ մեր հակառակորդները չեն ուզում համապատասխան գործուն մեխանիզմներ ձևավորել՝ առաջին հերթին վստահության մեխանիզմներ՝ առաջընթաց ունենալու համար: Բանակցային գործընթացի շարունակականության հիմքում պետք է, անկասկած, լինի վստահության մեխանիզմների ձևավորումը, որը որ ադրբեջանցիները մերժում են: Այս պարագայում ՀՀ-ի, Արցախի և բանակի հզորացումն ամենակարևոր գործողություններից մեկն է: Բանակին և անվտանգությանը վերաբերող մասով պետք է ասեմ, որ ավելորդ եմ համարում չափից ավելի լարված պահելը հասարակությանը, թե առաջին գծում իրավիճակը վատ է, հակառակորդը կրակում է: Բանակի ներքին խնդիրներին բանակի ղեկավարությունը, հրամանատարությունը, զինվորները քաջ տիրապետում են, և այսօր ես դեմ եմ այն տարբեր տիպի մեկնաբանություններին, քննարկումներին և նաև տարբեր առաջարկություններին, մանավանդ՝ պատերազմին չմասնակցած և նաև ավելի վատ, որ մասնակցած մարդիկ տարբեր հայտարարություններ են անում, որոնց մեջ նաև որոշակի գաղտնիության տարրեր կան՝ այս կգրավենք, այն կգրավենք, պետք է հանգիստ թողնել բանակը: Բանակի ղեկավարությունը գիտի, թե ինչ է նշանակում պաշպանություն, որոնք են այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք որ պետք է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55