«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն այսօր մամուլի ասուլիսին անհիմն համարեց ՀՀ կառավարության` Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջրառի առաջարկը՝ նշելով, որ անցած տարի ավելի շատ են տեղումներ եղել և նման հարցի բարձրացումը զարմանալի է համարում:
«Այդ առաջարկի նպատակները կարծես թե այլ են, և ավելի շատ էներգետիկ նպատակներով են հիմնավորում. Ֆինանսների նախարարությունը գոհունակություն է հայտնել՝ նշելով, թե որքան գումար կմտնի բյուջե»,-ասաց նա:
Համեմատություն անցկացնելով 2008 թվականի հետ, երբ նույն հարցը բարձրացվել էր՝ Կարինե Դանիելյանն ասաց, որ իրենք նկարել են ջրամբարները, որոնք դատարկ չէին:
«Ես նախագահին կից Սևանի հարցերով հանձնաժողովի անդամ եմ, և այնտեղ ևս այս խնդիրը չի քննարկվել։ Այդ դեպքում ես չեմ հասկանում՝ այդ հանձնաժողովը ինչի՞ է կոչված: Ազգային ժողովում մեր կարծիքը անպայման պետք է հաշվի առնվի»,-ասաց նա և նշեց, որ միջազգային հանրությունը նաև մեծ ուշադրություն է դարձնում քաղցրահամ ջրին։
«Սևանին հարվածելը սրբապղծություն է: Ես համարում եմ, որ Սևանը Հայաստանում տիեզերքի աչքն է, և ինչպես մենք կվերաբերվենք Սևանին, այնպես էլ Սևանը կվերաբերվի մեզ»,-ասաց նա:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ կառավարության կողմից բնությունը կապիտալիզացնելու միտում է նկատում: «Մեր դժբախտությունները հենց գալիս են դրանից, ամեն ինչ կապիտալիզացվել է, և մնացել են վերջին մասունքները: Ամեն ինչ արվում է ի վնաս բնության, և ինչ-որ մարդիկ հարստանում են»,-ասաց նա:
Ըստ նրա՝ պայքար է գնում, որ Սևանի ջրի մակարդակը իջեցվի, քանի որ այնտեղ անօրինական կառուցապատումներ են եղել:
«Իրենց սեփականությունը պաշտպանելու համար ամեն ինչ անում են, որ Սևանի մակարդակը չբարձրանա: Մեր պայքարը ոչ միայն այս որոշման դեմ պետք է լինի, այլ բնության կապիտալիզացման, քանի որ դա անթույլատրելի է»,-ասաց նա:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նշեց, որ ամեն անգամ նոր կառավարության հետ նոր խնդիրներ են ծագում: Նա հայտարարեց, որ հիսուն կազմակերպություններ միանում են S.O.S. Սևան նախաձեռնությանը և կանեն հնարավոր և անհնարին ամեն ինչ, որ այս ծրագիրը չիրականանա:
«Կենսաբազմազանության հետ կապված դրական շարժ ունեինք, մենք կորցրել ենք 50 տեսակի թռչուն, իսկ հիմա նրանք վերադարձել են դեպի Սևան: Եթե մենք ուզում ենք, որ Սևանը շնչի, կենդանական աշխարհը վերադառնա, պետք է լուրջ հիմնավորումներ, հետազոտություններ անենք, թե ինչ վիճակում է ջուրը»,-ասաց նա:
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը և փորձագետ Սեյրան Մինասյանը ևս ներկայացրին իրենց դժգոհությունը կապված կառավարության առաջարկի հետ. Սեյրան Մինասյանը կեղծիք համարեց Ջրային պետական կոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ ջրի բարձրացումը տեղի է ունեցել առաջանցիկ տեմպերով:
«Ես կարծում եմ, որ պետք է դատարան դիմենք՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այդ կեղծիքների հեղինակներին»,-ասաց նա:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26