ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը ներկա են գտնվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) նոր անտառակայանի բացմանը: Կայանի նպատակը բնապահպանության ոլորտում գիտակրթականուսումնասիրությունների խթանումն է: Այն կնպաստի նաև կենսաբազմազանության պահպանմանը, գիտության զարգացմանն ու համայնքի բարեկեցության բարձրացմանը:
Կայանը կառուցվել է էկո-նյութերով և հագեցած է նորագույն «կանաչ» տեխնոլոգիաներով: Այն ծառայելու է և՛որպես ԿԿԱ անտառապահների 2-րդ կայան, և՛ որպես գիտահետազոտական, կրթական կենտրոն: Այստեղ հնարավոր կլինի անմիջական շփում ունենալ վայրի բնության հետ, ստանալ անհրաժեշտ պայմաններ՝ բնագիտական հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար:
Անտառակայանի կառուցմանն աջակցել են Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեն (IUCN NL) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հզորացում» ծրագրի շրջանակներում:
«Որքան ավելի ուրբանիզացված է դառնում մեր շրջակա միջավայրը, որքան ավելի է հարմարեցվում բնությունը մեր կենսակերպին, այնքան ավելի կարևոր է դառնում բնության այսպիսի անկյունների գոյությունը, որտեղ կարելի է զգալ մարդ-բնություն խորքային կապը, աղմուկից, աստղերի լույսը ծածկող արհեստական լուսավորությունից հեռու, վայրի բնությանը մոտ: Անտառակայանի մոդելն ինքնաբավ համակարգ է, որտեղ ջեռուցման, տաք ջրի, էլեկտրականության ստացման համար շրջակա միջավայրին վնաս չհասցնող նորագույն տեխնոլոգիաներ են կիրառված:
Անտառակայանը կծառայի որպես գիտական և կրթական հանգույց, ինչպես նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների 2-րդ կայանը կլինի: Այս կարևորագույն տարածքը բնության պահպանության նպատակով ձեռք է բերվել մեր գործընկերներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեի աջակցությամբ: Այն ձևավորել է բուֆերային գոտի և էկո-միջանցք, որոնք կամրջում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը և Խոսրովի պետական արգելոցը»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։
«Բոլոր խնդիրներն առաջանում են անտարբերությունից: Բնապահպանության նկատմամբ դրսևորած յուրաքանչյուր անզգույշ վարքագիծ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Անդառնալի այդ հետևանքների կրողը դառնում է նույն այն հասարակությունը, որը ժամանակին ստեղծել է խնդիրը: Մարդիկ երբեմն կարող են անտարբեր լինել նաև տեղեկացված չլինելու պատճառով: Այսպիսի կենտրոնների առկայությունը շատերին կօգնի էկոկրթությունը հասանելի դարձնել շատերին և պատգամ հղել բոլորին. ավելի դյուրին է կանխարգելել խնդիրները, քան՝ գտնել դրանց լուծումը: Վստահ եմ, որ կենտրոնը կծառայի իր նպատակին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր նվիրումով, եռանդով և հետևողական աշխատանքի շնորհիվ ցույց է տվել, որ բնության պահպանության ոլորտում կարելի է շոշափելի արդյունքների հասնել: Անտառակայանը կամրապնդի այդ աշխատանքի արդյունքը և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը կներկայացնի որպես նվիրված աշխատանքի հաջողված մոդել` բնության պահպանության ոլորտում»,- ասել է Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը:
10 000 հեկտար զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: ԿԿԱ և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի համար։
Նախագծի արդյունավետության մասին են փաստում տարածքի կենսաբազմազանության նկատելի աճը, այդ թվում՝ ՀՀ Կարմիրգրքում գրանցված մի շարք կենդանատեսակների,մասնավորապես` բեզոարյան այծի, քարարծվի, գառնանգղի, գորշ արջիքանակական աճը և Կովկասյան հովազի առկայությունը։
Արարատի մարզում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) գործունեության թիրախում են կենսաբազմազանության պահպանությունը, նորարարությունն ու համայնքային զարգացումը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ ԿԿԱ-ն գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կառավարման ներքո: Վայրի կենդանիների միգրացիոն կարևորագույն միջանցքների անվտանգությունն ապահովելուն կոչված նախագիծն իրականացվում է 2011թ-ից։
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44