5 տոկոսն արդյո՞ք կնպաստի, որ արտագաղթը կանխվի: Այսպիսի հարցադրում է արել տնտեսագետ Բագրատ Ասատրյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ կառավարության ծրագրին անդրադառնալիս:
Ըստ տնտեսագետի՝ 5 տոկոսն այն զուսպ մոտեցումն է, որը պետք է դրվի մեր երկրի զարգացման խնդիրները քննարկելիս: Նրա կարծիքով՝ սա ամենազուսպ ծրագիրն է, որ վերջին տասնամյակում հրապարակվել է իշխանությունների կողմից:
«Ուզում եմ հիշեցնել, որ 2008-12թթ. կառավարության ծրագրում նախատեսված էր 8-10 տոկոս տնտեսական աճ, հաջորդը՝ 7 տոկոս: Սա մեջներից ամենաթույլ ծրագիրն է: Մեր պատմության ընթացքում ունեցել ենք դրվագներ, որ ավելի ինտենսիվ տնտեսական աճ ենք ունեցել, երրորդ հազարամյակի սկիզբին երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել»,-հիշեցրել է Բագրատ Ասատրյանը:
Նրա տվյալներով՝ վերջին տարիներին էլ ենք տնտեսական բարձր աճ ունեցել, բայց դրա միջոցով մենք չկարողացանք մեր առջև դրված խնդիրները լուծել: Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ ծրագիրը պետք է ինչ-որ կոնկրետ նպատակներ հետապնդի: Այդ կոնկրետ նպատակներն են՝ արտագաղթ, սոցիալական վատ վիճակ, սոցիալական բևեռացվածության բարձր մակարդակ:
«Արդյոք 5 տոկոս աճով կապահովվի այն աշխատատեղերի քանակը, որն այս խայտառակ վիճակի դեմը կառնի: 5 տոկոսն արդյո՞ք այն ռեսուրսն ունի, որ սոցիալական վիճակը շտկի: Հայաստանը, շնորհիվ իր փառապանծ իշխանությունների՝ դարձել է տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը»,-հայտարարել է տնտեսագետը:
Նա ասել է, որ այստեղ այլ հարց էլ կա. ինչպիսի՞ն է լինելու այդ 5 տոկոսը: Եթե աճը լինելու է այնպիսին, ինչպիսին այսօր է, օրինակ՝ տարեսկզբից տնտեսական ակտիվության ցուցանիշը 6-ից ավելի տոկոս է՝ 4-5 ամիսների արդյունքը, բայց, նրա հարցադրմամբ, այս 6-ի արդյունքն ի՞նչ է, ինչի՞ է սա հանգեցնելու:
«Նայում ենք՝ բովանդակային առումով ինչ է եղել, շատ լավ է, արդյունաբերությունն աճում է 14 տոկոսով: Բայց այս 14 տոկոս աճը քանի՞ տոկոսով է զբաղվածությունն ավելացրել, քանի՞ աշխատատեղ է ստեղծվել: Ինչո՞վ են նշված խնդիրները լուծվել: Այստեղ, իհարկե, բովանդակային խնդիրներ կան: Ընդհանրապես, որ խոսում ենք խնդիրների մասին, կառավարությունն այս փուլում պետք է առանձնացնի առաջնահերթությունները, որոնց լուծմանը պետք է միտված լինի ծրագիրը»,-նկատել է Բագրատ Ասատրյանը:
Ըստ նրա՝ 14 տոկոս արդյունաբերության աճը զբաղվածության խնդիր կլուծի ընդամենը մեկ տոկոսով։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26