Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի թղթակից Ջորդան Թեյչերը ներկայացրել է «Մեկ դար անց սիրիահայերը վերադառնում են Հայաստան» խորագրով ուշագրավ անդրադարձ, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:
Հեղինակը նկատում է, որ մոտ 3 մլն բնակչությամբ Հայաստանի պես փոքր երկրում հազարավոր սիրիահայ փախստականների ակտիվ հոսքը չէր կարող աննկատ մնալ: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2011թ. սիրիական հակամարտության սկսվելուց առ այսօր Հայաստան է եկել մոտ 22.000 փախստական, որոնցից շատերն առաջին անգամ էին այստեղ:
«Այնուհանդերձ՝ երկիրը նրանց համար օտար չէր: Մեկ դար առաջ նրանց նախնիները, փախչելով օսմանյան թուրքերի իրականացրած Ցեղասպանությունից, ապաստան են գտել Սիրիայում»,-նկատում է Թեյչերը:
Հայաստանում սիրիահայերի կյանքի մասին անդրադաձը կազմելիս հեղինակը զրուցել է 2015թ. Մարոկկոյից Երևան տեղափոխված Աննա Քամայի հետ, որը լուսանկարչուհի Անուշ Բաբաջանյանի հետ իրականացվող տարբեր ֆոտոնախագծերի միջոցով փորձում է ցույց տալ՝ ինչպես են սիրիահայերն ինտեգրվում հայկական հասարակությանը:
«Նրանք իրապես հզոր մարդիկ են, որոնք այնքան դժվարությունների են առերեսվել Սիրիայում ու հիմա էլ ապրում են մի երկրում, որտեղ կրկին գոյատևման պայքար են մղում, ինչի համար մեծ ուժ է հարկավոր»,-ասել է Բաբաջանյանը:
Կանայք նշում են, որ նորեկների մեջ կան այնպիսինները, որոնք Հայաստանում հաջողության են հասել, սակայն նրանց թիվը քիչ է: Սիրիահայերը հիմնականում բողոքում են աշխատատեղերի պակասից ու ամենուր հանդիպող բյուրոկրատական քաշքշուկից:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տուն ստացած սիրիահայերին, ապա նրանց համար խնդիր է ոչ միայն աշխատատեղերի սղությունը, այլև՝ նախապատերազմական իրավիճակը:
«Նրանք, փաստացի, մի հակամարտության գոտուց տեղափոխվեցին մեկ այլ հակամարտության գոտի: Լեռնային Ղարաբաղում ցանկացած պահի ցանկացած բան կարող է պատահել հայերի ու ադրբեջանցիների միջև: Այս մարդիկ Հայաստանում ապրում են մի օր Սիրիա վերադառնալու աղոտ հույսով. սիրիահայերի ապագան Հայաստանում անորոշ է: Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ կդառնա Հայաստանը սիրիահայերի համար՝ պարզապես տարանցիկ գոտի՞, թե՞ նոր գտնված հայրենիք»,-նշել է Քամայը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26