Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա: Հունիսի 28-ին ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերությունների կայուն զարգացմանը և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Հայ-չեխական հարաբերությունների և հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում պարոն Շարմազանովն առանձնակի արժևորել է տիկին Հորսկայի դերը:
Պատվիրակության անդամները, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորել են պատգամավորական բարեկամական խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների փոխշահավետ և համագործակցված աշխատանքի անհրաժեշտությանը:
Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները՝ նշելով, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով: Նա ընդգծել է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցումով բարձրացել է ՀՀ Ազգային ժողովի դերակատարությունը, ընդլայնվել են լիազորությունները: Այս համատեքստում պարոն Շարմազանովն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության դերին և հավելել, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները պետք է առավել ակտիվացնել ու սերտացնել:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ հիմնված 3 հայտնի սկզբունքների վրա:
«90-ականների սկզբին Չեխիայի և Սլովակիայի քաղաքակիրթ բաժանումը և երկու անկախ պետությունների հռչակումը կարող էր լավ նախադեպ հանդիսանալ նաև ԽՍՀՄ նախկին սուբյեկտների համար, սակայն Ադրբեջանը, դրա փոխարեն մերժելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պատերազմ պարտադրեց Արցախի ազատատենչ ժողովրդին»,- ասել է պարոն Շարմազանովը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ճանաչելու է Արցախի անկախությունը: «Արցախի անկախությանն այլընտրանք չկա»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանական պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26