ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, տնտեսվարողների համար սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նոր հնարավորություն ստեղծելու նպատակով, բանակցություններ է վարել ֆինանսական երկու կառույցների՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և «ԱԳԲԱ լիզինգ» ՓԲԸ-ի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական տեսչության լրատվական ծառայությունից, արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծրագիր, որը հնարավորություն կտա սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին համապատասխան մասնագիտացված փոխադրամիջոցներ ձեռքբերել առավել բարենպաստ և մատչելի պայմաններով՝ ամրագրված լիզինգային պայմանագրով:
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն, սեպտեմբերի 1-ից սկսած՝ սննդամթերքի փոխադրումը պետք է աստիճանաբար իրականացվի սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով, որի համար Ծառայությունը տրամադրում է սանիտարական անձնագիր:
Հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ունենալու պահանջը կգործի արդեն 2017թ. սեպտեմբերի 1-ից, իսկ մնացած տեսակների սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի առկայությունը պարտադիր է 2020 թվականի հուլիսի 1-ից: Արդեն չորս կազմակերպություն՝ «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, «Գալոպեր» (Արմենիա-Լադա, Fiat) ՍՊԸ-ն, «Մեգնա» ՍՊԸ-ն (Renault) և «Ավանգարդ Մոթորս» (Mercedes-Benz) ՍՊԸ-ն, արձագանքել են ՍԱՊԾ նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնել մատակարարել մասնագիտացված համապատասխան փոխադրամիջոցներ՝ շուկայի պահանջարկը բավարարելու համար:
Բանակցություններ են վարվում մինչև ժամանակացույցով նախատեսված ժամկետը՝ սեպտեմբերի 1-ը, մեքենաների ձեռքբերման համար հատուկ պայմաններ սահմանելու ուղղությամբ: Այս կերպ Ծառայությունը գործընկերների հետ մտադիր է խրախուսել սննդամթերք տեղափոխող մեքենաների համար սանիտարական անձնագրերն օր առաջ ստանալու գործընթացը:
Ծրագրի մեկնարկի ու ընթացակարգերի մասին ՍԱՊԾ-ն կհայտարարի լրացուցիչ:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26