ՀՀ կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր երկրատեղեկատվական համակարգերի ներդրմանը: Նա նախ հիշեցրեց, որ 2016 թվականին նախաձեռնվել են տնտեսության տարբեր ոլորտներում ճյուղային երկրատեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրեր։ «Օգոստոս ամսից արդեն այն հասանելի կլինի նաև Գյումրի քաղաքում, տարեվերջին՝ Վանաձորում»,-ասաց նա և գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ուսումնասիրել ու անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել առկա թվային քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն։
Նա ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց ՏԻՄ կողմից ապահովել տեղեկությունների հավաքագրումը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների ու տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում անշարժ գույքի պետական կոմիտե ներկայացնել իրենց տնօրինման տակ գտնվող կամ շահագործման հանձնված գծային ենթակառուցվածքների նյութերը, իսկ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց տվյալները ստանալուն պես 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ։
«Շատ շահագրգռված ենք, որպեսզի օգտատերերը այդ համակարգից տան առաջարկություններ, թե ինչն է պետք բարելավել։ Այսօր Երևանում ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ ենթակառուցվածքների միանալու դեպքում կարող է այդ համակարգից օգտվել ու հասկանալ՝ այս հասցեով ինքն ինչքան հնարավորություն ունի կիլովատ ստանալու, գազ, ջուր ստանալու»,-հավելեց վարչապետը։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26