Սերժ Սարգսյանի՝ կառավարություն կատարած այցից առաջ կառավարության դիմաց նախագահականի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանության ծառայողները ուժեղացված հսկողություն էին իրականացնում: Կառավարության բակում փորձում էինք իրավիճակը պատկերող լուսանկարներ եւ տեսանյութ ստանալ: Նախագահականի թիկնազորի անդամներից մեկը մոտեցավ եւ ասաց.«Մի նկարի»: Նախ խնդրեցին ասել, թե ով է ինքը եւ ինչո՞ւ է պահանջում, որ նկարահանում չիրականացնենք: Ասելով որ պարզապես քաղաքացի է եւ ասաց.«Չենք խոչընդոտում, քեզ ընգերական խորհուրդ ենք տալիս չնակարես»:
-Դուք ասում եք, որ քաղաքացի եք եւ եկել եք ընկերական խորհո՞ւրդ եք տալիս:
-Հա, լավ չի՞, լավ չի՞:
-Անվտանգության աշխատող ե՞ք:
-Չէ, անվտանգության աշխատող չեմ: Քո անունն ի՞նչ ա:
-Գրած է բեյջիս վրա՝ Մուրադյան Տիրայր:
-Կարդալ էլ չգիտեմ է: Տիրա՞յր:
-Այո: Դուք նախագականի թիկնազորում չե՞ք:
-Չէ ապե, вулканизаторщик եմ:
Նախագահականիի вулканизаторщик թիկնապահը այնուհետեւ պահանջեց, որ իրեն չնկարենք եւ փորձեց հիմնավորել, որ առանց թույլտվության ենք նկարահանում: Նրան պարզաբանվեց, որ կառավարության բակը հանրային տարածք է եւ որ դրա համար թույլտվություն ստանալու կարիք չկա, որից հետո նրան մոտեցան կառավարության անվտանգության աշխատակիցները, թեւանցուկ արեցին եւ զրուցելովի փոքր հետ տարան:
Երբ արդեն կառավարության շենքի ներսում էինք լրագրողներով եւ սպասում էին Սերժ Սարգսյանի ժամանմանը, նույն вулканизаторщик-ը մտավ կառավարության շենք, մոտեցավ լրագրողների խմբին եւ իր բջջային հեռախոսը պարզեց մեզ վրա: Նկարահանում անելուց հետո արագ հեռացավ եւ կանգնեց նախագահականի թիկնազաորի անդամների կողքին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44