Հարավային Կորայի նախագահ Մուն Չժե Ինը Կորեական թերակղզու խաղաղ միավորումը «ոչ փոխզիջումային սկզբունք» է համարել «կայուն զարգացմանն աջակցելու եւ ապագա սերունդների բարեկեցության համար», բայց միեւնույն ժամանակ ընդգծել է անվտանգության խիստ միջոցների անհրաժեշտությունը ԿԺԴՀ-ի կողմից զինված սադրանքներին դիմակայելու համար:
Այս կարծիքը Հարավային Կորեայի առաջնորդը հայտնել է երկու երկրների միավորման հարցերին նվիրված գիտաժողովի բացման առթիվ ողջույնի խոսքի ընթացքում, ինչի մասին հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը։
«Մեր երկրի, աշխարհում միակ բաժանված ազգի համար խաղաղ միավորումն ընտրության առարկա չէ, այլ ոչ փոխզիջումային սկզբունք կայուն զարգացմանն աջակցելու եւ ապագա սերունդների բարեկեցության համար»,-գործակալությունը մեջբերում է Մուն Չժե Ինի խոսքը:
Հարավային Կորեայի նախագահը հավելել է, որ, «խաղաղ միավորման սկզբունքին համապատասխան, մեզ անվտանգության խիստ միջոցներ են անհրաժեշտ ԿԺԴՀ-ի կողմից ցանկացած զինված սադրանքների դիմակայելու համար՝ արտակարգ իրավիճակներում արդյունավետ կառավարման, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի ամուր դաշինքի … եւ, ինչը գլխավորն է՝ Կորեական թերակղզուն վերաբերող հարցերի լուծման գործում առաջատար դեր խաղալու մեր ձգտման օգնությամբ»:
Մոտավորապես մեկ շաբաթ առաջ Մուն Չժե Ինը հույս էր հայտնել, որ մինչեւ տարվա վերջը կկարողանա հանդիպում ունենալ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Կորեական երկու պետությունների հանդիպումները երկու անգամ անցկացվել են Փենյանում՝ 2000 եւ 2007 թվականներին Հյուսիսային Կորեայի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի՝ երկրի ներկայիս ղեկավարի հոր օրոք: 2007 թվականի հանդիպումն առայժմ վերջինն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55