Եթե կառավարությունը սկսի տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապա այդ դեպքում անպայման կլինեն ցնցումներ, ընդ որում՝ ներիշխանական, որովհետև բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ: «Ազատություն» ռադիոկայանի եթերում այսպիսի կարծիք է հայտնել տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ կոռուպցիան այն չէ, որ հիվանդանոցում աշխատողի գրպանը 200 դրամ են գցում, մեզ տարիներ շարունակ փորձում են համոզել, որ դա է կոռուպցիան: Հայկ Գևորգյանը վստահեցրել է, որ կոռուպցիան շատ ավելի մեծ ծավալներ ունի, քան այդ մասին կարող են խոսել մեր իշխանությունները:
«Եթե կառավարությունն իրոք պայքարի կոռուպցիայի դեմ, ապա կբերի ցնցումների, որովհետև, թե կոռուպցիան որտեղ է թաքնված, բոլորս գիտենք: Առաջիկայում լինելու է մի քանի ցուցանիշ փայլեցնելու, պլպլացնելու քաղաքականություն»,-կանխատեսել է Հայկ Գևորգյանը և հավելել, որ կառավարության ծրագիրն ուղղակի բարի ցանկությունների շարան է՝ մի քիչ ավելի գեղեցիկ է ձևակերպած:
«Իսկ ցուցանիշների առումով, ընդհանրապես, ծրագիրն ամենևին հավակնոտ չէ: Ընդհանրապես, կյանքի որակը ոչ միայն ընդհանուր տնտեսական ցուցանիշներն են, այլ նաև որակական հատկանիշներից է կախված»,-ասել է տնտեսական մեկնաբանը:
Անդրադառնալով Հայաստանի պետական պարտքին՝ Հայկ Գևորգյանն ասել է, որ պետական պարտքի աճի տեմպը մոտ 5 անգամ ավելի արագ է, քան համախառն ներքին արդյունքի տեմպերը: Ըստ նրա՝ վերջին 6-7-8 տարիների ընթացքում ցուցանիշների համեմատությունը բերում է դրան:
«Համախառն ներքին արդյունքը՝ դոլարով հաշված, աճել է ինչ-որ ցուցանիշով, իսկ պարտքը հինգ անգամ ավելի է աճել: Ֆինանսների նախարարն ասում է, որ մենք նվազ պարտք ունեցող երկրների շարքում ենք, բայց դա շատ արագ կփոխվի, առաջիկայում կտրուկ կաճի, մի քանի տարվա ընթացքում»,-նշել է տնտեսական մեկնաբանը:
Նրա գնահատմամբ՝ պարտքի ֆիզիկական չափն այդքան նշանակություն չունի, նշանակություն ունի այն, թե այդ պարտքն ինչ ուղղությամբ է ծախսվում:
«Որ վարկ ենք վերցնում, ինչպե՞ս ենք ծախսում: Մեր պետական պարտքն անցել է 6 մլրդ դոլարը, որի մեծ մասը գնացել է բյուջեի դեֆիցիտի լրացմանը: Մենք պարտք վերցրել ենք ու ծախսել ենք բյուջեի ծախսային հոդվածներով: Ունենք ահռելի չինովնիկական ապարատ, որին աշխատավարձ տալու համար մենք պարտքեր ենք կուտակում»,-ասել է Հայկ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ եթե պարտքերը կուտակում ենք, դրա հետ մեկտեղ կրճատում ենք այդ չինովնիկական ապարատն ու այդ վարկերի հիմնական մասն ուղղում ենք ենթակառուցվածքների, ծրագրերի իրականացմանը, դա որևէ վտանգ իր մեջ չի պարունակում, որովհետև վաղ, թե ուշ, այդ ենթակառուցվածքները հետ են բերելու՝ ուղղակի կամ անուղղակի:
«Օրինակ՝ այդ վարկերի մի զգալի մաս կազմում է Հյուսիս-հարավ մայրուղին։ Սկզբում դա գնահատվում էր 960 մլն, հետո դարձավ 1,5 մլրդ, հաշվարկները ցույց են տալիս 2 մլրդ դոլար հիմա. որ մենք այդ ճանապարհը կառուցում ենք, հետ բերելո՞ւ է այդ գումարը: Ինքը կարողանալո՞ւ է տնտեսությանը բերել այնպիսի էֆեկտ, որպեսզի տնտեսությունը կարողանա սպասարկել այդ ծրագիրը: Կարծում եմ՝ չէ»,-ասել է տնտեսական մեկնաբանը:
Ըստ նրա՝ կառավարությունն էլ արդեն դա հասկացել է ու մտածում է ծրագիրը շարունակել ոչ թե վարկերի միջոցով, այլ մասնավոր ներդրումների, օրինակ՝ որոշակի հատվածներ կդարձնեն վճարովի ու այդ վճարովի ճանապարհների գումարներով կսպասարկեն պարտքը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26