Թիվ 1 տուն ինտերնատի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը, որում նաև երևում է, որ շահառուների համար դույլի մեջ են կերակուր պատրաստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը միակողմանի է համարում։
ԱԺ-ում լրատվամիջոցների հետ Արտեմ Ասատրյանը ասաց, որ տեսանյութում ինտերնատի ամբողջական պատկերը և պայմանները չեն երևում։
«Եթե իրականությունը տեսնելու ցանկությունը կար, պետք է բոլոր սենյակներն այցելեին, այդ թվում և վերանորոգված հատվածները»,-ասաց նա։
Անդրադառնալով կոնկրետ տարեցներին տրվող կերակրին և լրագրողների դիտարկմանը, որ այն լափ է հիշեցնում, Արտեմ Ասատրյանը ասաց․ «Եթե դուք ուզում եք կերակուրից դա ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք, եթե ուզում եք կերակուր ներկայացնել, ապա կերակուր կներկայացնեք: Չեմ կարծում, որ ձեր բերած օրինակը որևէ բան էր նշանակում»,-շեշտեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինքը դույլից մատուցվող կերակուրը կուտե՞ր և արդյո՞ք չափորոշիչներ չեն խախտվել, Արտեմ Ասատրյանը ասաց, որ չափորոշիչների խախտում եղել է, շտկումներ են կատարվում։ Նախարարն այդպես էլ չպատասխանեց՝ դույլի մեջ պատրաստված կերակրից կօգտվի՞, թե ոչ։
Արտեմ Ասատրյանը պարբերաբար շեշտում էր, որ խնդիրների մասին իրենք են բարձրաձայնում, քայլ առ քայլ լուծումներ են տրվում և նույն ոճով շարունակելու են աշխատել։
Նախարարի դիտարկմամբ՝ նման հաստատություններն էլ բաց են, հնարավոր է հանգիստ ուսումնասիրություններ կատարել։
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26