Tert.am-ի խմբագրություն ահազանգած «Նորք» հոգեբուժարանի բուժանձնակազմի ներկայացուցիչը հայտնեց, որ հիվանդանոցում որքան ժամանակ է տագնապալի ու անորոշ վիճակ է՝ բուժհիմնարկի հնարավոր օպտիմալացման ու հնարավոր կրճատումների մասին լուրերի պատճառով:
Վախենալով հնարավոր ճնշումներից ու բացահայտումներից` «Նորք» հոգեբուժարանի աշխատակիցը գերադասեց տեղեկությունները հաղորդել անանուն՝ մանրամասնելով. «Որքան ժամանակ է՝ խնդրահարույց վիճակի մեջ ենք, հիվանդանոցի չհիմնավորված փակվել, աշխատանքից հեռացնել մարդկանց, և հիմա այնպես է ստացվել, որ հիմա մարդիկ ահաբեկված, տագնապային վիճակում են, անորոշ և անընդհատ լուրեր են պտտվում, որ հիվանդանոցը մի քանի ամսից փակվելու է»:
Ըստ որում, ահազանգած աշխատակցուհին, ի պատասխան հարցի, թե բուժհիմնարկի տնօրինությունն ի՞նչ է ասում հնարավոր միավորումների ու կրճատումների վերաբերյալ, նկատեց, որ իրենց ոչ մի կոնկրետ պարզաբանում չի տրվում, որովհետև բոլորը, ներառյալ տնօրինությունը ոչինչ չգիտի. մի մասին ասում են, որ հոգեբուժարանները միավորվելու են, մի մասը՝ փակվելու:
Հիվանդանոցի բուժանձնակազմին մտահոգում է ոչ միայն իրենց, այլև հիվանդների ապագան. ներկա պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 100 հիվանդ:
«Որոնք բոլորն էլ գոհ են ու չենք հասկանում՝ մեր հիվանդանոցն ունենալով բարձր ցուցանիշներ՝ ինչու է էս վիճակում հայտնվել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Tert.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հաստատեց, որ երկու հոգեբուժարաններ կմիավորվեն: «Օպտիմալացման ծրագրի ներքո երկու հոգեբուժարանները կմիավորվեն»,-ասաց նախարարը և նշեց, որ հոգեկան խնդիր ունեցողները կտեղավորվեն մեկ շենքում, բայց դա չի ենթադրում, որ բուժաշխատակիցները կկրճատվեն: «Այս փուլում բուժաշխատողների կրճատում չի նախատեսվում»,-ասաց նա և նշեց, որ մոտ օրերս գործընթացի վերաբերյալ ավելի մանրամասն մամուլի հաղորդագրություն կներկայացնեն:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26