«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ չորս տարի շարունակ աջակցելով գաղափարի կայացմանը, Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս պատրաստակամ է օժանդակելու մայրաքաղաքին հմայք հաղորդող քաղաքային ծրագրերին և հատկապես երիտասարդական նախաձեռնություններին: Քաղաքապետի տեղակալը կարևորել է «Արտ ֆեստ»-ի անցկացման գաղափարը նաև Հայաստան –Սփյուռք համագործակցությունն ընդլայնելու տեսակետից:
Փառատոնը արվեստի տարբեր ուղղություններում սեփական կարողությունները դրսևորելու, համախոհներ ու նոր կապեր ստեղծելու նպաստավոր հարթակ է, ու հայկական արվեստն օտարազգիներին ներկայացնելու լավ հնարավորություն, քանի որ այս տարի առաջին անգամ այն դարձել է միջազգային: Փառատոնի բացման առիթով Կարապի լճի տարածքում կայացել է համերգ` սիրված ու ճանաչված հայ երգիչների մասնակցությամբ: «Արտ ֆեստ»-ին այս տարի կմասնակցեն ավելի քան 30 երկրների 16-30 տարեկան երիտասարդ արվեստագետներ: Մասնագիտական հանձնախումբը ցուցադրությունները դիտելուց հետո կորոշի մրցանակակիրներին: Ժյուրիի կազմում են սիրված դերասաններ Ռաֆայել Քոթանջյանը, Լալա Մնացականյանը, ռեժիսոր Աննա Հեքեքյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը և այլոք: Փառատոնն ընդգրկում է արվեստի մի քանի ճյուղ՝ թատերական արվեստ, կերպարվեստ, կինոարվեստ, նորաձևություն և երգարվեստ: Փառատոնի նախագահն է ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը: «Արտ ֆեստ 2016» - ը նվիրվում է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:




Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55