ՎիվաՍել-ՄՏՍ-ում հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի այս տարվա առաջին շրջանավարտները: Բարձրակարգ սպասարկումը համարելով որակի կարևոր ցուցիչ՝ ընկերությունը վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տվել տարբեր բուհերի ուսանողներից ձևավորված հերթական խմբին: 21 ուսանող նախ մասնակցել է տեսական դասընթացների, ապա՝ երկամսյա ժամանակահատվածում մասնագիտական հմտություններն ու ստացած գիտելիքներն ամրապնդել է մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գործող սպասարկման կենտրոններում:
«VivaStart»-ն իրականացվում է 2015 թվականից: Կարևոր համարելով բաժանորդների գոհունակությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրթական այս ծրագրով մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ է փոխանցել 124 ուսանողի: Մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործքիների կիրառման ճկունությանը: Ծրագիրն առանձնահատուկ է՝ ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզային ներգրավվածություն ապահովելու առումով:
«Անկախ աշխատավայրից կամ զբաղեցրած պաշտոնից՝ յուրաքանչյուրը պետք է հիշի, որ հաղորդակցությունը մարդկային հարաբերությունների բանալին է: Որքան քաղաքակիրթ լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում գործում է կառավարման այդ մոդելը. աշխատանքային շփման հիմքում կա հարգանք և աջակցելու պատրաստակամություն: Այս ժամանակահատվածում ձեզ փոխանցված գիտելիքներն ու փորձը կարևոր են՝ հետագայում նույն արժեհամակարգով առաջորդվելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«VivaStart»-ի հերթական շրջանավարտները գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են ծրագրից իրենց տպավորությունները, մոտեցումներն ու ստացած գիտելիքների կարևորությունը:
Առաջնորդվելով պատասխանատու գործարար մշակույթով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 12 տարի համագործակցում է տարբեր բուհերի հետ՝ ուսանողությանը փոխանցելով իր փորձն ու նրանց հասանելի դարձնելով զարգացման հնարավորություններից լավագույնը: Տարբեր ժամանակահատվածներում «VivaStart»-ի շրջանավարտներից 12-ն աշխատանքի են անցել ընկերությունում:


16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26