Երկրատեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «2016 թվականին մեր կողմից նախաձեռնվեցին տնտեսության տարբեր ոլորտներում ճյուղային երկրատեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրեր: Երևան քաղաքում արդեն իսկ ներդրվել է այդ համակարգը, օգոստոս ամսից այն հասանելի կլինի Գյումրի քաղաքում, տարեվերջին՝ Վանաձորում: Ելնելով մեր կողմից որդեգրած թվային օրակարգի հրամայականից, միաժամանակ նշված համակարգերի ինտեգրման և դրա միջոցով տնտեսական արդյունավետության խթանման հնարավորություններից՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 3-շաբաթյա ժամկետում ուսումնասիրել և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացնել առկա թվային քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկատվություն, երկրատեղեկատվական համակարգի բնագավառում իրականացված աշխատանքների նկարագիր՝ դրանք կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալին ինտեգրելու նպատակով»: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին ապահովել առաջին կետով սահանված տեղակատվության տեղական ինքնակառավարման մարմիններից հավաքագրումը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ներկայացնել իրենց տնօրինման տակ գտնվող և/կամ շահագործման հանձնված գծային ենթակառուցվածքների հանութագրման նյութերը, իսկ դրանց բացակայության դեպքում` ներկայացնել հանութագրման աշխատանքների կազմակերպման հստակ ժամանակացույց: Վարչապետը հանձնարարել է նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին 1-ին և 2-րդ կետերով ներկայացված տվյալները ստանալուն պես 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ համապատասխան նյութերը կադաստրի պետական կոմիտեի գեոպորտալ ներբեռնելու վերաբերյալ:
«Շատ կարևոր է, որ օգտատերերը ներկայացնեն այդ համակարգի բարելավման վերաբերյալ առաջարկություններ: Այսօր Երևան քաղաքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ենթակառուցվածքների միանալու դեպքում, կարող է այդ համակարգից օգտվել և հասկանալ, թե տվյալ հասցեի մոտակայքում՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր, ինտերնետ և այլ ծառայություններ ստանալու ինչ հնարավորություններ կան»,-նշել է վարչապետը և հավելել, որ դա կնպաստի, որ գործարար աշխարհը, մեր քաղաքացիները տեղեկանան, թե ինչպիսի պոտենցիալ հնարավորություննեևր կան: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ համակարգի ներդրումը չի բերելու վարչարարության և ռիսկերի ավելացմանը: «Չափազանց կարևոր գործընթաց ենք սկսել և շատ հետևողական շարժվելու ենք առաջ՝ գույքագրելու և ունենալու ենք մի համակարգ, որը հասանելի է լինելու մեր քաղաքացուն և գործարարին»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է նաև, որ առաջարկվել է համայնքների ղեկավարներին միանալ այս համակագին՝ ներկայացնելով իրենց իրավասության տակ գտնվող տեղեկատվությունը, մասնավորապես, համայքնի գլխավոր հատակագիծը և այլ գրաֆիկական նյութեր, ինչը հնարավորություն կտա գործարարին տեղեկանալ իրեն հետաքրքրող հատվածում առկա ենթակառուցվածքների մասին:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26