Հայաստանի ԱԻ նախարարությունը նախազգուշացնում է երկրում ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր մակարդակի մասին։
«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 30-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից»,– ասվում է գերատեսչության հաղորդման մեջ։
ՈՒՄ ինդեքսը ցույց է տալիս, թե ինչ ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի վրա ՈՒՄ ճառագայթումը։ Ցուցիչի սանդղակը բաղկացած է 1–ից 11+ նիշերից, որոնք նկարագրում են ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը, որը հասնում է Երկրին որոշակի ժամանակում և առողջության համար որոշակի ռիսկեր է կրում։ Տվյալ սանդղակի համաձայն, 6 և 7 ՈՒՄ ինդեքսները բարձր են համարվում։
ԱԻՆ–ը հայտնում է նաև, որ օդի ջերմաստիճանն ուրբաթ կնվազի 2-3 աստիճանով, իսկ այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևանում ուրբաթ և շաբաթ օրերին օդը կտաքանա մինչև 35-36 աստիճան, իսկ հետագա երեք օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37-38 աստիճան։
Միաժամանակ հունիսի 30–ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ հուլիսի 1-4–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
AMI
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26