ԱԺ հանրապետական պատգամավոր Շիրակ Թորոսյանը 2016թ. բյուջեի կատարողականի քննարկմանը նկատեց, թե Վրաստանի հետ հարաբերությունները պետք է նորովի կարևորել և կառուցել: Նա թեև նկատեց, թե այսօր ակնհայտ փոփոխություն կա հայ-վրացական նախկին և ներկա քաղաքականության միջև, և հարցրեց, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:
«Թեև դուք այդքան էլ լավ չէիք ընդունում իմ տեսակետը, բայց ես գտնում եմ, որ նախկինում հայ-վրացական հարաբերությունները լոզունգային, դեկլարատիվ բնույթ էին կրում և բովանդակային իմաստով մենք հիմա ենք արդյունք տեսնում»,- ասաց նա՝ դիմելով ԱԳ նախարարին:
Շիրակ Թորոսյանի խոսքով՝ այսօր իրավիճակ է փոխվում, և մենք նորովի պետք է կառուցենք հարաբերությունները՝ հիմքում երկու կարևոր հանգամանք ունենալով՝ Վրաստանի հայության իրավունքների պաշտպանությունն ու հայ-վրացական տարածշրջանային ընդհանրական շահերը:
Նախարար Նալբանդյանն ի պատասխան ասաց, թե լավ է, որ փոփոխություններ նկատում է, բայց հավելեց, որ դրանք մեկ օրվա կամ մեկ տարվա արդյունք չեն, դրանք հետևողական քաղաքականության արդյունք են:
«Մեր կողմի փոփոխություն չկա, Վրաստանը մեզ համար հարևան ու շատ կարևոր երկիր է, անում ենք հնարավորինը, որ հարաբերությունները զարգանան, խորանան, ընդլայնվեն: Մենք բազմիցս ասել ենք, հիմա էլ կրկնեմ՝ չկան խնդիրներ, կան հարցեր, ինչը բնական է հարևան երկրների միջև: Դրանք բազմաթիվ են և մենք կառուցողական հունով լուծում ենք դրանք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ջավախքի հայապահպանությանը, ապա նա ասաց, թե դա ավելի շատ Սփյուռքի նախարարությանն է ուղղված: «Դա ավելի շատ սփյուռքին, ոչ թե արտաքին քաղաքականությանն է վերաբերում, որովհետև արտաքին քաղաքականություն վարել մեր հայրենակիցների հետ չեմ կարծում, որ կոռեկտ է և մենք միասին պետք է փորձենք լուծել ժողովրդի շահերից ելնելով»,-ասաց նա:
«Պարոն նախարար պետք չէ արտաքին քաղաքականություն վարել մեր հայրենակիցների հետ, պետք է արտաքին քաղաքականություն վարել Վրաստանի հետ, որպեսզի մեր հայրենակիցների հնարավոր աջակցությունն ավելի առարկայական լինի, որովհետև մենք ազատ չենք վարվել այնպես, ինչպես ուզում ենք, պետք է աշխատել այդ երկրների հետ, որպեսզի կարողանանք անել այն, ինչ հնարավոր է և այս տեսանկյունից մեծ անելիք կա հենց արտաքին քաղաքականության ոլորտում»,- արձագանքեց Թորոսյանը:
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44