Հուլիս ամսին հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարների հանդիպում տեղի ունենա։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով երկու երկրների արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման վերաբերյալ լրագրողների հարցին։
Նախարարը լրագրողների այլ հարցերի չպատասխանեց, այդ թվում՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի նոր խմբաքանակ մատակարարելու մասին հարցին։
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պարզաբանեց, որ նախարարը հանդիպման է շտապում։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Ազգային ժողովում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը, ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի հարցի, թե ինչ է արվում Արցախին բանակցային սեղան վերադձնելու ուղղությամբ, ասել էր, որ հարցի պատասխանը նշված է բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գրասենյակում։
«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա, ի դեպ, եռանախագահող երկրների համաձայնությամբ է որոշվել։ Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի»,- ասել էր Նալբանդյանը։
tert.am
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26