Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան այսօր պաշտոնապես ճանաչում ստացավ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից: Մեր երկրում Կիոկուշին կարատեի ֆեդերացիան հիմնվել է դեռևս 2005 թվականին: Տարբեր տեսակի միջազգային մրցաշարերում մեր կարատեիստները ընդհանուր առմամբ նվաճել են 112 ոսկե, 91 արծաթե և 109 բրոնզե մեդալ, ինչը բավական բարձր ցուցանիշ է:

Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի ենթակայության տակ Հայաստանի գերթե բոլոր մարզերում և Արցախում մարզվում է շուրջ 3 հազար սան: Պատկառելի արդյունքերն ու տարված աշխատանքները հաշվի առնելով էլ Սպորտի և երիտասարդության նախարարությունը որոշում է կայացրել իր ենթակայության տակ վերցնել այս մարզաձևը: Ի դեպ, կիոկուշին կարատեն առաջին արևելյան մարզաձևն է, որն ընդգրկվում է պետական աջակցություն ստացող մարզաձևերի շարքերում: «Շնորհավորում եմ և հույս ունեմ, որ դուք կարդարացնեք սպասելիքները: Արևելյան մարարտարվեստների ֆեդերացիներին սպորտի նախարարությունը լուրջ ուշադրություն չի դարձում այն պատճառով, որ դրանք հարյուրից ավելի են:
Ով ցանկանում է ֆեդերացիա է հիմնում: Տարբեր տեսակի կարատեների հավաքականները 6 մարզիկով մասնակցելով աշխարհի առաջնությանը՝ 9 մեդալ են նվաճում, ինչը լուրջ չէ: Ֆեյք մրցաշարերի մասնակցելով աշխարհի չեմպիոնի կոչման արժեքն ուղղակի վարկաբեկվում է: Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան իր աշխատանքով պետք է ապացուցի, որ արժանի է մեր աջակցությանը»,- հայտարարեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն էլ հավաստիացրեց, որ ամեն ինչ կարվի՝ թե՛ սպորտի նախարարության, և թե՛ մարզասերների սպասելիքներն արդարացվելու համար: Ի դեպ, արդեն 2018 թվականի ապրիլին Երևանում կանցկացվի կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, իսկ հոկտեմբերին տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 700 կարատեիստներ:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01