ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը, հունիսի 29-ին Բրատիսլավայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Պատվիրակության անդամները համոզմունք են հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-սլովակյան հարաբերությունների և հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: Այդ երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու տեսանկյունից կարևորվել է փոխայցերի ակտիվացումը, համագործակցությունը խորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի մակարդակում:
Կողմերն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային խորհրդարանական հարթակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում հայ և սլովակ պատվիրակների արդյունավետ փոխգործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով պարոն Դանկոյին Հայոց ցեղասպանության հարցում անձնական անվերապահ դիրքորոշման համար` ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը (2004թ.), ինչպես նաև Քրեական օրենսգրքում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածների ավելացումը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին` պարոն Շարմազանովը վերահաստատել է հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանի խաղաղության և կայունության կոչերով և հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն են:
ՀՀ ԱԺ փոխնախագահն այս համատեքստում անդրադարձել է Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող դիվերսիոն գործողություններին՝ նշելով, որ միջազգային հանրության կողմից դրանց արձագանքելն այլևս բավարար չէ. միջազգային հանրությունը գործուն քայլերով պետք է կանխարգելի տարածաշրջանի ապակայունացման ցանկացած դրսևորում:
«Արցախը ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություն է: Արցախի ժողովուրդը հերոսաբար պայքարում է ազատ և անկախ երկրում ապրելու և արարելու համար, և Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,-ասել է պարոն Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Չեխիայի և Սլովակիայի խաղաղ բաժանումը և երկու անկախ պետությունների հռչակումը կարող էր լավ օրինակ դառնալ նաև ԽՍՀՄ նախկին սուբյեկտների համար, սակայն Ադրբեջանն ընտրեց պատերազմի ուղին:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների գործընթացին, դրանով պայմանավորված օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված աշխատանքներին:
Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01