ARM | RUS |

Կառավարությունն իր ուշադրության կիզակետում է պահում համայնքների տնտեսական զարգացման խնդիրները

30.06.17 | 17:50

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմակերպած «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով միջոցառմանը այսօր ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների, կառավարության և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքապետեր: Միջոցառմանը տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից մշակված «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Շնորհակալություն հայտնելով վարչապետ Կարեն Կարապետյանին մասնակցության համար, նախարար Դավիթ Լոքյանը նկատել է, որ կառավարության ղեկավարն իր մասնակցությամբ շատ ավելի արժևորել է խնդրի կարևորությունը: «Սիրելի բարեկամներ, շուրջ վեց ամիս է, ինչ կառավարությունն իր ուշադրության կիզակետում է պահում համայնքների տնտեսական զարգացման խնդիրները: Մենք արդեն կառավարությունում` վարչապետի ղեկավարած հարթակում, ունեցել ենք շուրջ հարյուր և ավելի հանդիպումներ համայնքապետերի հետ և արդյունքում ձևակերպել ենք խնդիր, որ առանց համայնքային տնտեսական զարգացման, առանց համայնքներում տնտեսական գործունեության ակտիվության մենք երկրում համաչափություն չենք ապահովելու: Մենք համոզվեցինք մեկ ընդհանուր սկզբունքում, որ անհրաժեշտություն կա համայնքներում համայնքային տեղական տնտեսական ծրագրեր իրականացնելու ընդհանուր մեթոդիկա և ուսուցման խնդիր լուծել»,-ասել է Դ. Լոքյանը, հավելելով, որ այսօր արդեն Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության օժանդակությամբ հնարավոր է դարձել սկիզբ դնել այդ գործընթացին: «Սա մեր կառավարության, վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական առանցքային հանձնարարականներից է եղել, որ մենք պետք է իրականացնենք: Բոլորիդ հայտնի է նաև ՀՀ Նախագահի երեկ ունեցած ելույթում համայնքների խոշորացման և համայնքներում տնտեսական զարգացման ուղեգծի հստակեցման կարևոր խնդիրը: Այս տեսակետից ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր մասնակից օժանդակող բոլոր միջազգային և տեղական կազմակերպություններին, որոնք այս գործընթացում լուրջ օժանդակություն են ցուցաբերում մեր համայնքներին»,-ասել է Դավիթ Լոքյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է նման միջոցառման անցկացումը՝ նշելով, որ այն համահունչ է տարածքային կառավարման ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը: «Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է նոր շունչ, նոր որակ հաղորդենք կառավարություն-մարզպետարան-համայնքներ եռաստիճան կառավարմանը: Կառավարչական մակարդակում այսօրվա հրամայականն այն է, որ ղեկավարները լինեն ժամանակակից, կանոնավոր աշխատեն իրենց վրա: Բազմիցս ասել ենք, որ տարածքային համաչափ զարգացումը մեր հանրապետությունում չափազանց կարևոր խնդիր է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին, առաջին հերթին, իր հարցերը փորձում է լուծել համայնքում: Ինչպիսի՞ն են համայնքում տրանսպորտի վիճակը, բիզնես միջավայրը, սանիտարական մաքրումը, արդարության ընկալումը, աշխատատեղերի ստեղծումը. հենց սրանով է քաղաքացին գնահատում իշխանության գործունեությունը և իր լավ ու վատ լինելը», - ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ վերջերս Ամերիկյան համալսարանում կազմակերպվել են համապատասխան դասընթացներ ՀՀ մարզպետների համար, ինչը վկայում է այն մասին, որ համայնքային կառավարիչների հմտությունների զարգացման գործընթացը պետք է լինի շարունակական: «Այդ առումով մենք որոշակի քայլեր ենք անում. անցած տարվա վերջ ձևակերպել էինք, թե համայնքները զարգացման ինչպիսի ծրագրեր պետք է ներկայացնեն: Բոլոր համայնքներից ստացել ենք: Բացի դրանից, համայնքները ներկայացրել են բիզնես ծրագրեր, որոնք կարող են բիզնես միջավայրը փոխել և նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Որոշ ծրագրերի արդեն սկսել ենք օժանդակել: Այդ ծրագրերի որակը, ցավոք, հեռու է ժամանակակից պահանջներից: Բայց մենք երբեք չպետք է հոգնենք ու պետք է վստահորեն գնանք այս ուղղությամբ՝ համոզված լինելով, որ վերջում հասնելու ենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզանից ակնկալում է, և որն ուղղակի անհրաժեշտ է», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, Շվեյցարիայի զարգացման գործակալությանը և մյուս գործընկերներին այս գործընթացում աջակցության և համագործակցության համար: Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել միջոցառման մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ այս քննարկումներն ու մտքերի փոխանակությունը նոր շունչ և մոտեցումներ կբերեն կառավարման ոլորտում:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գրասենյակի ղեկավար Աննա Քեմփան իր հերթին տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի է՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (ԳՄՀԸ) իրականացնում է «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունների կողմից: «Ծրագրի նպատակն է աջակցել կառավարությանը՝ բարելավելու տրամադրվող ծառայությունների որակը համայնքային մակարդակում և զարգացնել ենթակառուցվածքները: Այս համաժողովի նպատակն է ստեղծել միասնական հարթակ՝ քննարկելու նմանատիպ խնդիրները: Համոզված եմ, որ այս համաժողովը ելակետ կհանդիսանա պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության ստեղծման համար՝ ստեղծելու համայնքների տնտեսական զարգացման արդյունավետ մոդելներ»,-ասել է ԳՄՀԸ գրասենյակի ղեկավար Աննա Քեմփանը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերն իր խոսքում նշել է. «ՏԻՄ-երը և տնտեսական զարգացումը փոխկապակցված են: Մենք պետք է միավորվենք այս ընդհանուր նպատակի շուրջ և դրանով ամրապնդենք ժողովրդի վստահությունը»:

Սույն կոնֆերանսի անցկացմանն աջակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Գերմանիայի միջազգային համագործակցության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում», ինչպես նաև «ՓՄՁ զարգացում Հայաստանում» ծրագրերը նույնպես իրենց մասնակցությունն են բերել միջոցառման իրականացմանը:


Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ...

15:25

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է...

15:15

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

15:02

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի...

14:04

Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարում են՝ հակառակ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ Ստեփան Ասատրյանին ու Արամայիս Թախմազյանին չեն ճանաչելու հոգևոր հովիվներ

Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարում են՝ հակառակ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ Ստեփան...

13:46

Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9 վիրավոր

Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն. կա 9...

13:25

«Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրե՛ք...», «չափերդ ճանաչի». ԱԺ-ում կրքերը թեժացան

«Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրե՛ք...», «չափերդ ճանաչի». ԱԺ-ում կրքերը...

13:04

FIA ավտոմոբիլային սպորտի և շարժունակության բարձրաստիճան պատվիրակությունն ամփոփեց իր կարևոր այցը Հայաստան

FIA ավտոմոբիլային սպորտի և շարժունակության բարձրաստիճան պատվիրակությունն ամփոփեց իր կարևոր այցը...

11:04

Դատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ

Դատախազությունը պահանջում է Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2...

10:27

Իրանի դեմ մարտական գործողությունները կտևեն չորս շաբաթ․ Թրափ

Իրանի դեմ մարտական գործողությունները կտևեն չորս շաբաթ․...

10:03

Ձյուն ու մերկասառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին

Ձյուն ու մերկասառույց․ իրավիճակը՝ ճանապարհներին

09:35

Ավտոմեքենան շրջվել է․ զոհ ու վիրավորներ կան

Ավտոմեքենան շրջվել է․ զոհ ու վիրավորներ կան

09:03

Ուզում եմ հուսալ՝ ԱԽ նիստում պատկերացում ունեցել են, թե ինչ նոր սպառնալիքներ են հայտնվել ՀՀ-ի համար. Զաքարյան

Ուզում եմ հուսալ՝ ԱԽ նիստում պատկերացում ունեցել են, թե ինչ նոր սպառնալիքներ են հայտնվել ՀՀ-ի...

13:03

Հայտնի են Իրանի զինված ուժերի մահացած հրամանատարների անունները

Հայտնի են Իրանի զինված ուժերի մահացած հրամանատարների...

12:28

Հայաստանից գնացող ու դեպի Հայաստան եկող որ ավիաուղիներով չվերթներն են չեղարկվել

Հայաստանից գնացող ու դեպի Հայաստան եկող որ ավիաուղիներով չվերթներն են...

12:02

Իրանի դպրոցում զոհերի թիվը հասել է 148-ի

Իրանի դպրոցում զոհերի թիվը հասել է 148-ի

10:36

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է

Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է

10:02

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները. ԱԳՆ

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները....

14:25

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր գործունեությունը

Իրանի տարածքով անցնող Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային երթուղին անորոշ ժամանակով դադարեցրեց իր...

14:07

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ ավտոբուսով» ինչ-որ կուսակցական քարոզարշավի են

Տարածաշրջանը մեծ պայթյունի վտանգի մեջ է, իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, նախարարները «ուրախ...

13:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44