ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արայիկ Պապիկյանը, դուրս գալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից, փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որևէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին՝ անպարկեշտ ձևակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության մարմիններին, իրավապահ մարմիններին ու դրանց գործունեությանը:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ըստ Դատախազության՝ լրատվամիջոցներով և իր ֆեյսբուքյան էջում փաստաբանը հանդես է եկել իր անունից, վերջինիս դատողությունները ձևակերպված են ոչ թե որպես անձնական կարծիք կամ գնահատական, այլ որպես բացարձակ ճշմարտություն նաև իր կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին:
«Նկատի ունենալով, որ փաստաբանի վարքագիծն հակասում է օրենքին ու դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջներին դատախազի կողմից ՀՀ փաստաբանների պալատ ուղարկվել է գրություն՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխում ամրագրված դրույթներին համապատասխան փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու վերաբերյալ»,-հայտնեցին Դատախազությունից:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26