ԵԱՀԿ ներգրավվումը տարածաշրջանում պետք է ամրապնդվի՝ հակամարտությունների ու ճգնաժամային իրավիճակներում անվտանգություն և վստահություն կառուցելու նպատակով»,-այս մասին հայտարարել է արտգործնախարարի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Նա մասնակցում էր հունիսի 27-ից 29-ը Վիեննայում անցկացված ԵԱՀԿ 2017թ. Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, կոնֆերանսի բացման նիստում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն անդրադարձել է եվրոպական անվտանգության ներկայիս միջավայրը ձևավորող գործոններին, այս համատեքստում որպես հիմնական մարտահրավերներ առանձնացնելով ԵԱՀԿ տարածաշրջանում հիմնական դերակատարների միջև անվտանգության ռեժիմների հարցում հակասությունները, անկայունությունը ԵԱՀԿ անմիջական հարևանությամբ և ուժի կիրառումը հակամարտությունների համատեքստում: Փոխնախարար Հովակիմյանը շեշտել է, որ վերոհիշյալ բացասական գործոններին ավելացավ նաև ԵԱՀԿ դաշտային կարողությունների կրճատումը:
Աշոտ Հովակիմյանն ընդգծել է, որ ուժի կիրառումը չի կարող արդարացում ունենալ, ավելին՝ խափանում է համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների կարգավորման գործընթացը։ Նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը դրսևորվում է զինադադարի համաձայնագրի ամենօրյա խախտումներով. Ադրբեջանը հրաժարվում է նաև իրականացնել Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները: Փոխնախարարը շեշտել է, որ Ադրբեջանը հետաքրքրված չէր պահպանելու ԵԱՀԿ դաշտային ներկայությունը տարածաշրջանում, և այդ իսկ պատճառով հետամուտ եղավ ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության դադարեցմանը Բաքվում և Երևանում:
ՀՀ փոխարտգործնախարարը ելույթ է ունեցել նաև ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների, անվտանգության ու վստահության կառուցման հարցերին նվիրված նստաշրջանում՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լուրջ վտանգ է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության համար:
Կարևորելով Ադրբեջանի կողմից Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը՝ Աշոտ Հովակիմյանը նշել է, որ անգամ հետաքննության մեխանիզմի բացակայությունը խոչընդոտ չի հանդիսանում խախտումների նախաձեռնող կողմին բացահայտելու համար: Այս կապակցությամբ հիշատակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ հասցեագրված Ադրբեջանին՝ զինադադարը խախտելու և շփման գծի երկայնքով տեղակայված ռազմական սարքավորումները հրետակոծելու վերաբերյալ:
Նախարարի տեղակալ Հովակիմյանն ընդգծել է, որ զինադադարի խախտումների հարցում Թուրքիայի կողմից ամենաբարձր մակարդակով Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև փակ սահմանները տարածաշրջանում լարվածություն հրահրող լրացուցիչ գործոն են հանդիսանում: Նշվել է, որ Հայաստանը ԵԱՀԿ հարթակը մշտապես օգտագործել է ԵԱՀԿ մասնակից երկրների, ներառյալ՝ Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելու նպատակով, սակայն թուրքական կողմն անպատասխան է թողել հայկական կողմից բարձրացված հարցադրումները:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26