Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքի հետ կապված նոր սկզբունքներ են որդեգրել, մասնավորապես՝ նախանշել են կանխարգելման ազգային մեխանիզմի զարգացման ռազմավարական ուղղությունները, որոնք հիմնված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի վրա:
Նա առաջնահերթ համարեց անհատական մոտեցումը` ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի նկատմամբ և նշեց, որ քրեակատարողական հիմնարկում պետք է լինի ռիսկային գնահատման մեխանիզմ: «Դրանից բացի նաև պետք է երկրում գործի և օրենսդրական մակարդակով ամրագրվի ազատությունից զրկված անձին աստիճանական ազատ արձակելու մեխանիզմը: Սա նշանակում է, որ երբ անձը մուտք գործեց քրեակատարողական հիմնարկ, պետք է միանգամից սկսել աշխատանք տանել, որպեսզի նրան աստիճանական նախապատրաստել ազատության, քանի որ նա ազատ է արձակվելու և հասարակության բաղկացուցիչ մասն է դառնալու, հետևաբար պետք է ինտեգրման խնդիրներ չունենա»,-ասաց նա:
Արման Թաթոյանն ասաց, որ խնդիրներ կան բոլոր ոլորտներում: «Մենք ունենք դեպքեր, որ երբ քաղաքացին սկսել է իր իրավունքների պաշտպանությունը, սակայն ոչ ճիշտ ուղղություններ է ընտրում կամ բաց է թողնում ժամկետներ և այլևս կորցնում է դրանք պաշտպանելու հնարավորությունները: Ես շատ եմ կարևորում պրակտիկան, որքան էլ ունենանք կատարյալ օրենսդրություն, եթե չունենանք դրա պրակտիկ, հստակ կիրառությունը՝ անիմաստ է իրական պաշտպանության մասին խոսելը, իսկ պրակտիկայի հետ կապված ունենք խնդիրներ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վստահության բարձրացմանը՝ պաշտպանն ասաց, որ այդ ուղղությամբ քրտնաջան աշխատանք է տարվում գիշեր-ցերեկ, և կարծում է, որ գնալով վստահությունը բարձրանում է: «Ես հետևողական աշխատանք եմ տանում, որպեսզի մարդու իրավունքների բոլոր պաշտպանների կատարած աշխատանքը, որն ուղղված է եղել այս աշխատանքի կայացմանը, շարունակվի նոր տեմպերով: Ցանկացած մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այնպիսին է, որ միշտ կլինեն դժգոհող կողմեր»,-ասաց նա:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26