Հայտնի են դարձել այսօր՝ հուլիսի 1-ի վաղ առավոտյան Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածների անունները:
Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 130-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ 35-ամյա Արման Օ.) մակնիշի 34 MR 546 եւ «Nissan Elgrand» մակնիշի 35 AS 204 (վարորդ՝ 30-ամյա Վիգեն Ս.) համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 58-ամյա Արուհի Հ.-ն տեղում մահացել է, իսկ 36-ամյա Կարինե Պ.-ն տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ՝ մահացել է:
Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին: Վերջինս եւ ուղեւոր 8-ամյա Մ. Օ.-ն հոսպիտալացվել են Վայքի ԲՄ:
Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ 40-ամյա Մասումե Մանսուրի Ահմադը (ԻԻՀ քաղաքացի), 45-ամյա Մաջիտ Ազատ Ջաբատը (ԻԻՀ քաղաքացի), 22-ամյա Սույի Փասանդիտե Ջավադը (ԻԻՀ քաղաքացի), վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ 20-ամյա Սառա Փասանդիտե Ջավադը (ԻԻՀ քաղաքացի), Ամիրհոսեյնե Ազադը եւ Ֆաթիմե Մանսուրի Ահմադը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վթարից մահացածները կանայք են, հարս ու սկեսուր: Նրանք եղել են «Օպել» մակնիշի մեքենայում. 59-ամյա կինը տեղում է մահացել, իսկ 36-ամյա կինը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Մեքենայի մեջ եղել են նաեւ երեխան եւ մեծահասակ տղամարդ: Վերջիններս տեղափոխվել են Վայքի հիվանդանոց:
«Մնացած ութ իրանցիները տեղափոխվել են մեզ մոտ, վիճակները բավարար է, լուրջ վնասվածքներ չունեն: Նրանց մեքենայի վարորդն էլ հայ է, նրա վիճակը նույնպես բավարար է»,- NEWS.am-ին հայտնել էր Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 1-ին ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով կա 2 զոհ եւ 11 տուժած:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26