Ազգային ժողովի պատգամավոր Արման Սաղաթելյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) հրավերով այս շաբաթվա ընթացքում մասնակցել է հայաստանի Զինված ուժերի «Պատիվ ունեմ» և «Ես եմ» նախագծերի՝ մարզերի մի շարք բնակավայրերում տեղի ունեցած հանրային քննարկումներին և իր ֆեյսբուքյան էջում կատարել մի քանի նկատառումներ:
Նա մասնավորապես գրել է.
«Անվտանգության մասին պատկերացումները խիստ տատանվում են սահմանամերձ և համեմատաբար «թիկունքային» համայնքներում։ Հետևաբար, տարբեր է նաև վերաբերմունքը զինվորական համազգեստով մարդու և զինծառայության նկատմամբ ընդհանրապես։ Այս տարբերությունը զգացել եմ անձամբ ինձ վրա տարիներ շարունակ և համարում եմ դա լուրջ խնդիր։ Երկիրը սկսվում ու ավարտվում է սահմանով, և ոչ Օպերայով, Հյուսիսային պողոտայով կամ Հրապարակով։
Որպես նախորդի շարունակություն, մենք տարբեր ձև ենք ընկալում «անվտանգություն» ասածը՝ վերացական-տեսականից մինչև խիստ առօրյա-առարկայական։
Գրեթե բոլորն ընդունում են, որ ներկայիս ՀՀ ԶՈւ անձնակազմի համալրման և զորակոչի համակարգը վերանայման անհրաժեշտություն ունի և չի համապատասխանում առկա մարտահրավերներին։
Երիտասարդության զգալի մասը չունի երազանք և հստակ պատկերացում, ինչ է ուզում դառնալ և ինչով զբաղվել։
Անվտանգության խնդիրներն անբաժանելի են սոցիալական, կրթական և այլ խնդիրներից և միայն ՊՆ ջանքերը բավարար չեն առաջ շարժվելու համար։
Հասարակությունը սպասում է այնպիսի այլընտրանքի, երբ հարաբերությունները պետության և ԶՈւ-ի միայն միակողմանի չեն՝ իբրև Հայրենիքի հանդեպ պարտքի հատուցում, այլ փոխադարձ են և փոխշահավետ։
Հակառակ տարածված կարծրատիպի՝ ընդհանուր առմամբ մենք լավատես ենք նույնիսկ ոչ բավարար հիմքերի առկայության դեպքերում։
Մենք իրոք խելացի ու կրեատիվ ազգ ենք և ի վիճակի ենք ոչ միայն քննադատորեն ընկալել իրականությունը և անել հետաքրքիր հարցադրումներ, այլ նաև առաջարկել անսպասելի լուծումներ»։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած «Ես եմ» ծրագրով պարտադիր զորակոչի ենթակա երիտասարդները կարողանալու են կամավոր մեկնել «ժամկետային-պայմանագրային» ծառայության։ Ծառայության ընդհանուր ժամկետը կտևի 3 տարի, որից առաջին 6 ամիսը կլինի ուսումնական զորամասում։ Դրանից հետո՝ հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար կանցկացնի մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։ Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի նաև շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա և ուսման վարձի փոխհատուցում:
Մյուս՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ՀՀ ՊՆ Հայաստանի քաղաքացիական բուհերի ուսանողներին հնարավորություն է տալիս ուսմանը զուգահեռ սպայական դասեր անցնել ու համալրել ՀՀ ԶՈւ շարքերը՝ 3 տարի ծառայության ժամկետով: Սա օգնելու է ավելի արդյունավետ դարձնել ժամկետային զինծառայողների բանակային տարիները: Սովորելով քաղաքացիական բուհում` երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելելու են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց կստանա լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով կանցնի ծառայության զինված ուժերում:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55