Սևանն ազգային հարստություն է, եթե ես զբաղեցնում եմ գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը, չթվա, թե պակաս հայրենասեր եմ, Սևանը չեմ սիրում, չեմ պաշտում: Այսպիսի հայտարարություն է արել գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդման եթերում՝ անդրադառնալով կառավարության կողմից Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու նախաձեռնությանը:
Նա բերել է այն փաստարկը, որ նախորդ տարի բավականին տեղումնառատ էր, և ջրամբարներում բավականին մեծ քանակությամբ ջուր էր կուտակվել: Դա թույլ է տվել ոռոգումը ճիշտ կազմակերպել:
«Ջրի Որոշակի պակաս առաջացել է Արագածոտնի մարզի ստորին հատվածում, նախալեռնային գոտում, այն համայնքներում, որոնք գտնվում են ջրի ապահովման վերջին մասում: Չնայած այս տարի էլ էր ձյունառատ և թվում էր՝ ջուրը կկուտակվի, այնուամենայնիվ, եղավ գոլորշիացում, անձրևները հորդառատ չեղան, միանգամից հալոցք չունեցանք և ջրամբարներում չկուտակվեց բավականաչափ ջուր»,- ասել է Աշոտ Հարությունյանը:
Նախորդ տարվա համեմատ ունեցանք բավականին մեծ դեֆիցիտ՝ փոխնախարարի խոսքով: Հիմա էլ ջերմաստիճանն օր-օրի բարձրանում է: Դա նշանակում է՝ կա ջրի պահանջարկ՝ բույսի համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար, իսկ գոլորշիացումն ուժեղացել է:
«Շիրակ, Գեղարքունիք, Կոտայք, որոշակի առումով Սյունիք. այս մարզերում հնարավոր է առանց ոռոգման գյուղատնտեսություն վարել, նույնը չենք կարող ասել Արարատյան հարթավայրի մասին՝ Արարատի մարզ, Արմավիրի մարզ և Արագածոտնի նախալեռնային գոտի, որտեղ առանց ջրի հնարավոր չէ կազմակերպել գյուղատնտեսություն»,- պարզաբանել է Աշոտ Հարությունյանը:
Նա պատմել է, որ իրենք ասել են՝ եթե լրացուցիչ ջուր կա, դրական հաշվեկշիռը պահելու համար տվեք այդ ջուրը: «Ջուրը ոչ թե նոր հողատարածքներ մշակելու համար է, այլ գոնե այս տարվա մշակածը պահպանելն է, գյուղացու չարչարանքը, ներդրումը, բերքը հնարավորություն դեպքում փրկելն է: Եթե Արարատյան դաշտում ջուրը չհասնի հողին, ապա գյուղացին բերք չի ստանա»,–պարզաբանել է փոխնախարարը:
Անդրադառնալով այն ենթադրություններին, թե Սևանից լրացուցիչ ջուր են բաց թողնում, որպեսզի տան ՀԷԿ-երին, Աշոտ Հարությունյանը բացատրել է. «ՀԵԿ-ը վերցնում է ոռոգման ջուրը, բայց այն չի կորում, նորից գնում է ոռոգման նպատակով»:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ այս պահին ունենք դրական նիշ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նույն օրվա հետ համեմատած Սևանա լիճը 11 սմ-ով բարձրացել է:
«Գեղարքունիքում էի, Սևանի ջուրը բարձրանում է, այնտեղ բամբուկներ կան, խնդիրներ կան, ափերը կանաչով, ծառով մտնում են ջրի տակ, այդ տեսանկյունից բնապահպաններն ի՞նչ համակարգ են առաջարկում, որ ազոտի քանակությունը չբարձրանա»,- հարցադրում է արել Աշոտ Հարությունյանը:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26