Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Հայրենիք» խմբակցությունը հուլիսի 5-ին համագումար է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցը Հանրապետության նախագահի առաջադրումն է: Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:
«Նախնական որոշում կա, որ մեր կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը չի առաջադրվի: Վերջնական որոշումը, սակայն, կկայացվի համագումարի ժամանակ: Մենք այդ օրը ընտրելու ենք նաեւ կուսակցության նախագահին: Այս հարցն արդեն հստակեցված է. մեր կուսակցության նախագահը շարունակելու է մնալ Արայիկ Հարությունյանը»,- ասաց Ռուդիկ Հյուսնունցը:
Արայիկ Հարությունյանի կուսակցությունն Ազգային ժողովում ունի 15 պատգամավոր: Երկրորդ խոշոր խմբակցությունը՝ 7 պատգամավոր ունեցող «Դաշնակցությունը» նույնպես քննարկումների մեջ է: Խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքով, կուսակցությունների ղեկավարների միջեւ քննարկումներ են ընթանում:
«Մենք այս պահին որոշում չունենք՝ մեր թեկնածուն կառաջադրենք, թե այլ խմբակցության թեկնածուի կսատարենք»,- ասաց նա:
Նշենք, որ Արցախում Սահմանադրական բարեփոխումներից հետո ընդդիմությունը պնդում էր, որ այս ամենն արվում է Բակո Սահակյանի վերարտադրության համար: Իշխանական ուժերը դեռեւս չեն շտապում բացահայտել՝ իրենց թեկնածուն գործող նախագահն է լինելու, թե ոչ: Քաղաքական շրջանակում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի «Հայրենիքն» ու Աշոտ Ղուլյանի «Ժողովրդավարությունը» առաջադրելու են եւ սատարեն հենց Բակո Սահակյանին:
Արցախի խորհրդարանում միակ ընդդիմությունը՝ «Վերածնունդը», թեկնածու չի առաջադրելու: Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե այլընտրանքային թեկնածու լինի, ինքը նրան կընտրի: Ամենայն հավանականությամբ, Բակո Սահակյանին այլընտրանքային թեկնածու չլինի:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը Հանրապետության նախագահին կընտրի հուլիսի 2-րդ կեսին:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44