«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար, առաջնության գլխավոր ժյուրի Մարիաննա Մամյանն ասել է, որ պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդը (ՊՍՊՀԽ) հիմնադրվել է 2003 թվականին և ստեղծման օրվանից սերտորեն համագործակցում է Պարի համաշխարհային խորհրդի հետ, ինչը նշանակում է, որ Պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդը գործում է Համաշխարհային Խորհրդի կանոնադրության համաձայն և ունի ստանձնած պարտականություններ:
«ՊՍՊՀԽ-ը Հայաստանում Պարի համաշխարհային խորհրդի պաշտոնական առաջնությունների կազմակերպման բացառիկ իրավասուն է: Պարի համաշխարհային խորհրդի անդամ լինելը հնարավորություն է տալիս Հայաստանում անցկացնել միջազգային մրցումներ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններ, վարկանիշային մրցումներ: Մեր խորհրդի պահանջներից մեկն էլ այն է, որ մարզական պարերը չկենտրոնանան միայն մայրաքաղաքում, այլ հավասարաչափ զարգանան նաև հանրապետության ողջ տարածքում: Այսօր, բացի Երևանից խմբեր կան նաև Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում, Սիսիանում, Էջմիածնում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում, որոնք մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Մենք նպատակ ունենք նաև սպորտային պարերի կամուրջ ստեղծել նաև Սփյուռքի հետ»,-մանրամասնել է Մ. Մամյանը:
Խոսելով ԱՀ-ում սպորտային պարերի առաջին բաց առաջնության մասին Մ. Մամյանն ասել է. «Ստեփանակերտից, Շիրակի մարզից, Էջմիածնից, Երևանից, Գյումրիից, Արմավիրից առաջնությանը մասնակցում են 6-18 տարեկան շուրջ 250 հոգի: Նպատակ ունենք Արցախում կազմակերպել սեմինար պարապմունքներ, որտեղ կընդգրկենք նաև ԱՀ շրջանների երեխաններին, այդպիսով սպորտային պարերը կտարածենք ու կզարգացնենք նաև Արցախում: Արցախի և Հայաստանի երեխաները շատ տաղանդավոր են և նրանց հետ աշխատելով, նրանք կարող հանդես գալ միջազգային տարբեր հարթակներում: Հաղթողներն արժանանալու են գավաթների, պատվոգրերի և նվերների»:
ԱՀ պարի և սպորտային պարերի միության նախագահ Դիանա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշել է, որ Ստեփանակերտում իրենց միությունն ստեղծվել է 2017 թվականի փետրվարին:
«Չնայած այն հանգամանքին, որ մենք նորաստեղծ ենք՝ կարողացել ենք կարճ ժամանակում սովորել պարեր, որոնք որ այսօր ներկայացնելու ենք ժյուրիի և հանդիսատեսի դատին: Ինչպես բոլոր ոլորտներում արցախցիները փայլուն ելույթներ են ունենում, սպորտային պարերում ևս սպասում ենք հաղթանակների: Մենք հույս ունենք, որ այս միջոցառումները շարունակական բնույթ են կրելու»,-նշել է Դ. Սարգսյանը և հավելել, որ առաջնությանը երեխաները պարում են շարժական մանրահատակի վրա, որն միանշանակ ողջունելի է, որովհետև չունեին:
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26